Արտահայտվում է տրամադրության էյֆորիկ ֆոնի վրա ընթացող ֆանտաստիկական բնույթի անհեթեթ մեծամոլական, հետապնդման, ազդեցության զառանցական մտքերով։

Հիվանդները ինքնագոհ են, երջանիկ, իրենց համարում են «տիեզերքի տիրակալներ», «աշխարհը վերափոխողներ»։ Հայտնում են, որ իրենք օժտված են արտակարգ ուժով, ամենակարող են, տիրապետում են աշխարհի բոլոր լեզուներին։ Հաճախ հանդիպում են կեղծ և իսկական ցնորքներ։ Տիեզերքից եկող ձայներ են լսում, նրանց հետ կապի մեջ մտնում։ Այդ բոլորը կարող են ուղեկցվել ֆանտաստիկական բնույթ կրող կեղծ հիշողություններով։ Պատմում են այլ մոլորակների վրա ապրող էակների, մահացած մեծանուն մարդկանց հետ իրենց ունեցած հանդիպումների մասին։