Պարաբուլիաները (հակումների աղավաղում) բազմազան են և գործնական հոգեբուժության բնագավառում հաճախակի են հանդիպում։Դրանց շարքին են դասվում գողամոլությունը (կլեպտոմանիա), հրկիզամոլությունը (պիրոմանիա), շրջմոլիկությունը (դրոմոմանիա), հայհոյամոլությունը (կոպրոլալիա), շատակերությունը (պոլիֆազիա), եղունգակրծումը (օնիխոֆագիա) ինքնախեղումը (աուտոմուտիլյացիա), սեռական զանազան աղավաղումները (պերվեզիաներ) և այլն։