Քրոնիկ պանկրեատիտն իրենից ներկայացնում է ենթաստամոքսային գեղձի քրոնիկ բորբոքում, որն ուղեկցվում է գեղձի հյուսվածքի պրոգրեսիվող քայքայմամբ, սկլերոզի զարգացմամբ և նրա էկզո- ու էնդոկրին ֆունկցիաների անբավարարությամբ: Քրոնիկ պանկրեատիտի առաջացման գլխավոր պատճառը (75% դեպքերում) ալկոհոլի չարաշահումն է: Պատճառների մեջ երկրորդ տեղը զբաղեցնում է լեղաքարային հիվանդությունը: