Պահպանակը լատեքսից, վինիլից կամ բնական նյութերից պատրաստված բարակ թաղանթ է, որը հագցնում են էրեկցիայի վիճակում գտնվող առնանդամի վրա։ Այն կանխում է սերմնահեղուկի և ցանկացած սեռավարակի թափանցումը հեշտոց և հակառակը։ Մշտական և ճիշտ օգտագործման դեպքում արդյունավետությունը 98% է, բայց քանի որ շատ զույգեր ոչ միշտ կամ ոչ ճիշտ են այն օգտագործում, դրա արդյունավետությունը 85% է։

Տղամարդու պահպանակի առավելությունները.
• Սա հակաբեղմնավորման միակ մեթոդն է, որ պաշտպանում է սեռավարակներից, այդ թվում ՄԻԱՎ-ից և ՁԻԱՀ-ից։
• Կարելի է կիրառել ծննդաբերությունից կամ աբորտից անմիջապես հետո։ • Կարող է կիրառել նաև կերակրող մայրը։
• Նախընտրելի եղանակ է հազվադեպ սեռական հարաբերություն ունեցող անձանց համար։
• Բժշկական հակացուցումներ գործնականում չկան, բացառությամբ լատեքսի նկատմամբ ալերգիայի։
• Մեծացնում է տղամարդու պատասխանատվությունը հակաբեղմնավորման (ընտանիքի պլանավորման) հարցում։
• Հեշտ կիրառելի Է և մատչելի։

Տղամարդու պահպանակի թերությունները: Պահպանակի կիրառման ոչ արդյունավետ լինելը մեծ մասամբ պայմանավորված է պացիենտի սխալով, և ոչ թե պահպանակի թերությամբ։
• Հին և վնասված պահպանակները կարող են վնասվել սեռական հարաբերության ժամանակ։ Այդ դեպքում կինը կարող է առաջիկա 120 ժամվա ընթացքում շտապ հակաբեղմնավորում կիրառել։
• Որոշ զույգեր նշում են, որ պահպանակը պակասեցնում է սեքսուալ զգացողությունները։
• Միշտ պետք Է ձեռքի տակ ունենալ նոր պահպանակ։ Մշտական օգտագործման դեպքում հակաբեղմնավորող այս եղանակը կարող Է թանկարժեք թվալ։
• Բեղմնականխման գործում պահանջվում է տղամարդու ակտիվ մասնակցություն։
• Որոշ մարդիկ ամաչում են գնել պահպանակ և դրա կիրառումը քննարկել զուգընկերոջ հետ։
• Պահպանակի ամրությունը թուլանում Է, եթե այն պահվում Է տաք տեղում, արևի տակ։
• Հազվադեպ կարող է դիտվել լատեքսի հանդեպ ալերգիա։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին