Օստեոտոմիան  ոսկրի վիրահատական բացահատումն է: Սովորաբար օստեոտոմիան կատարում են վերջույթի տարատեսակ ծռվածքների դեպքում այն ուղղելու նպատակով, վերջույթը երկարացնելու նպատակով իրականացվող վիրահատությունների դեպքում, օրթոպեդիկ մի շարք հիվանդությունների, օրինակ՝ ազդրի բնածին հոդախախտի և այլնի դեպքում: