Կոտրվածքի բեկորների համադրումը և միմյանց հետ միացումը տարբեր սարքերի միջոցովկոչվում է օսթեոսինթեզ: Սա կոտրվածքների բուժման վիրահատական եղանակն է: Տարբերում են օսթեոսինթեզի 2 հիմնական եղանակ` տեղային (օջախային) մետաղական օսթեոսինթեզ և օսթեոսինթեզ արտաօջախային կոմպրեսիոն-դիստրակցիոն սարքերով: