Ոսկրի փոխպատվաստումը դա ոսկրային տարբեր հյուսվածքների տեղափոխումն է, որը կիրառվում է ոսկրերում առաջացած դեֆեկտները լրացնելու համար, օրինակ՝ բարորակ ուռուցքները հեռացնելուց հետո: Կեղևային շերտից պատրաստված ոսկրային փոխպատվաստուկները կիրառվում են նաև ոսկրի ֆիքսացիայի նպատակով ոսկրի ինչպես ներոսկրային (ինտրամեդուլյար), այնպես էլ արտաքին (էքստրամեդուլյար) ամրացման համար: Որպես օժանդակ վիրահատություն կիրառվում է ոսկրագոյացման պրոցեսները խթանելու համար: Առավել հաճախ օգտագործում են ոսկրային հյուսվածքը, որը վերցնում են հենց նույն հիվանդից, մարդու դիակից կամ, հազվադեպ, կենդանիներից:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին