Յուրաքանչյուր ոսկր առանձին օրգան է. ունի որոշակի տեղադրություն, դիրք, կառուցվածք, և ֆունկցիա, նյարդավորում և անոթավորում: Ոսկրերը կազմված են ոսկրային հյուսվածքից և արտաքինից պատված են վերնոսկրով:  Վերջինս նույնպես ոսկրային հյուսվածքից է, սակայն ավելի կարծր:

Ըստ ձևի ոսկրերը լինում են`
1.երկար խողովակավոր
2.կարճ խողովակավոր
3.տափակ խողովակավոր
4.սպունգային
5.խառը տիպի:

Երկար խողովակավոր ոսկրերը ունեն մարմին և երկու ծայրեր: Ծայրերից մեկը` մոտակա ծայրը, կոչվում է պրոքսիմալ էպիֆիզ, մյուս ծայրը` հեռու գտնվող, կոչվում է դիստալ էպիֆիզ, իսկ մարմինը կոչվում է դիաֆիզ: Երկար խողովակաձև ոսկորների մեջ կան խոռոչ,  որը լցված է ոսկրածուծով: Կարմիր ոսկրածուծը արյունաստեղծ օրգան է: Տարիքի հետ երկար  խողովակաձև ոսկորների խողովակում ոսկրածուծը հագենում է ճարպով` վերածվելով կարմիր ոսկրածուծի: Երկար խողովակաձև ոսկորներն են վերին և ստորին վերջույթների ոսկորները:  Կարճ խողովակավոր ոսկորները նույնպես  ունեն  մարմին և ծայրեր` մատոսկրեր: Տափակ ոսկորները կազմված են սպունգային հյուսվածքի բարակ շերտից, որն արտաքինից և ներսից պատված է ոսկրային հյուսվածքի բարակ շերտով.  այդպիսի ոսկրեր են գանգի ոսկրերը, թիակները: Սպունգային ոսկորները կազմված են սպունգային նյութից, որը լցված է կարմիր ոսկրածուծով: Այդպիսի ոսկորներ են կրծոսկրը, ոսկրերի մարմինները: Իսկ խառը տիպի ոսկորներն են կոնքոսկրերը: Ոսկորները միանում են 2 եղանակով`անշարժ  և շարժուն: Անշարժ միացման դեպքում ոսկրերը իրար միանում են մի անընդհատ հյուսվածքով և նրանց միջև ճեղք չի առաջանում, այսպիսի միացման դեպքում շարժումները խիստ սահմանափակ են կամ խիստ բացակայում են: Այս եղանակով են միանում ողերի մարմինները իրար աճառային հյուսվածքով,   կոնքոսկրերը իրար ցայլային սինֆիզում, գանգի ոսկրերը իրար կարաններով: Շարժուն միացման դեպքում ոսկրերը իրար միանում են հոդերով: Հոդը ունի պարտադիր կառուցվածքային մասեր` հոդային մակերեսներ, հոդաճողք և հոդապարկ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին