Երկու աչքերի կատարյալ մկանային հավասարակշռությունն անվանում են օրտոֆորիա (հունարեն – ortos – ուղիղ, ճիշտ): Այդ դեպքում նույնիսկ աչքերի մեկուսացման պարագայում (օրինակ՝ ծածկելով) պահպանվում են նրանց սիմետրիկ դիրքը և բինօկուլյար տեսողությունը: