Օրգանիզմի կառուցողական պահանջներՆՅՈւԹԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈւԹՅԱՆ ԴԵՐՆ ՕՐԳԱՆԻԶՄԻ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Կլանված սննդանյութերից օրգանիզմի սպեցիֆիկ նյութերի սինթեզի պրոցեսներն անվանում են անաբոլիզմ: Անաբոլիզմն ապահովում է բջջի կառուցվածքային ամբողջությունը, ենթաբջջային կառույցների նորացումը, աճը, զարգացումը:
Անաբոլիզմի էնդէրգոնիկ ռեակցիաներին էներգիա և ելանյութեր մատակարարում են կատաբոլիզմի էկզէրգոնիկ ռեակցիաները: Կատաբոլիզմ անվանում են ընդունած սննդանյութերի և օրգանիզմի ծերացած կառուցվածքային տարրերի քայքայման գործընթացները: Դրանք ազատ էներգիայի անջատումով ուղեկցվող օքսիդացման ռեակցիաներ են: ճարպերի և ածխաջրատների փոխանակությունը ծառայում է գլխավորապես ֆիզիոլոգիական ֆունկցիաների և ջերմային հոմեոստազի էներգիսւկան ապահովման համար (ֆիզիոլոգիական նյութափոխանակություն), իսկ սպիտակուցային փոխանակությունը առաջին հերթին պահպանում և վերականգնում է օրգանիզմի կառույցները (կառուցողական նյութափոխանակություն):
Անաբոլիզմի և կատաբոլիզմի գործընթացները օրգանիզմում գտնվում են շարժուն հավասարակշռության վիճակում կամ, կախված օրգանիզմի առողջական վիճակից, ֆիզիկական կամ հոգեհուզակսն բեռնվածքից, տարիքից, գերակշռում է նրանցից որևէ մեկը (անաբոլիզմի գերակշռում մանկական հասակում, հավասարակշռություն' չափահասների մոտ և կատաբոփլիզմի գերակշռում՝  ծերացող օրգանիզմում):

Կատաբոլիզմի ընթացքում ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների քիմիական կապերում պոտենցված էներգիայի մի մասը նորից պոտենցվում է ԱԵՖ-ի և այլ բարձրէրգիկ միացությունների մեջ և կուտակվում է բջջում, մյուս մասը հեռանում է ջերմային էներգիայի ձևով: Սննդանյութերի կենսաբանական օքսիդացման ընթացքում անջատված ջերմային էներգիան անվանում են առաջնային: ԱԵՖ-ը ծառայում է որպես էներգիայի համապիտանի աղբյուր: Հետագայում նրա մեջ պոտենցված էներգիան կերպափոխվում է կինետիկ էներգիայի տարբեր տեսակների` ջերմային, մեխանիկական, էլեկտրական և օգտագործվում է էներգիայի ծախսով ընթացող պրոցեսներում նյութերի ակտիվ փոխադրում, սինթեզ, իոնական պոմպերի աշխատանք, մկանի կծկում, նյարդային ազդակի հաղորդում և այլն և ի վերջո կերպափոխվում է ջերմային էներգիայի և հեռանում է օրգանիզմից: Օգտակար աշխատանք կատարելուց հետո առաջացած ջերմային էներգիան անվանում են երկրորդային:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին