Օրգանիզմը կենդանի մարմին է, որն ունի հատկությունների ամբողջություն ինչով էլ այն տարբերվում է ոչ կենդանի նյութից: Օրգանիզմները հանդիսանում են կենսաբանության ուսումնասիրման գլխավոր առարկան: Դիտարկման հարմարության համար բաշխվում են ըստ տարբեր խմբերի և չափանիշների, ինչն էլ հենց հանիդիսանում է դրանց դասակարգման կենսաբանական համակարգը: Դրանց ամենաընդհանուր բաժանումն է կորիզավորների և անկորիզների: Ըստ օրգանիզմը կազմող բջիջների թվի այն բաժանում են միաբջիջ և բազմաբջիջ արտահամակարգային կատեգորիաների: Դրանց միջև առանձնահատուկ տեղ են գրավում միաբջիջների գաղութները:
Ամբողջական բազմաբջիջ օրգանիզմի ձևավորումը գործընթաղ է բաղկացած կառուցվածքի և գործաձույթների տարբերակումից (բջիջներ, հյուսվածքներ օրգաններ) և օնտոգենեզում, ինչպես նաև ֆիլոգենեզում դրանց ներգրավումից: Բազում օրգանիզմներ կազմակերպված են համակեցությունների մեջ (օրինակ մարդկանց մոտ ընտանիք, աշխատանքային կոլեկտիվ և այլն):
Անկենդան բնությունից կենդանի օրգանիզմի տարբերությունները
Անկենդան բնության տարրերից կենդանի օրգանիզմների ամենագլխավոր տարբերությունը օրգանիզմենրի և շրջակա միջավայրի միջև նույթերի և էներգիայի մշտական փոխանակումն է: Ահա կենդանու հիմնական հատկանիշները.
- Շնչառություն` գործընթաց, որի ընթացքում շրջակա միջավայրի և օրգանիզմների միջև տեղի է ունեում գազափոխանակություն
- Սնուցում` կենդանի օրգանիզմի կողմից սննդի օգտակար նյութերի յուրացում
- Արտաթորություն` օրգանիզմի համար ոչ պետքական կամ վնասակար կենսագործունեության արտադրանքի հեռացման գործընթաց
- Շարժում` տարածության մեջ առանձնյակի մարմնի կամ դրա մասերի փոփոխություն
- Աճ` առանձնյակի զանգվածի կամ չափերի ավելացում, կենսասինթեզ գործընթացների հաշվին
- Զարգացում` կյանքի ընթացքում օրգանիզմի կատարելագործում
- Գրգռականություն` շրջակա միջավայրի ազդակների վրա օրգանիզմի ընտրողական ռեակցիայի ունակություն:
- Բազմացում` իրեն նման առանձնյակների վերարտադրություն
- Ժառանգականություն` սերունդներին իր հատկանիշների փոխանցման ունակություն
Քիմիական բաղադրության առանձնահատկությունները և միասնականություն: Կենդանի օրգանիզմների բաղադրության մեջ մտնում են քիմիական այն տարրերը,ինչ որ անկենդան բնության առարկաների մեջ:
Օրգանիզմը կյանքի հիմնական միավորն է, դրա հատկությունների իրական կրողը, քանի որ միայն օրգանիզմի բջիջներում են իրականացվում կյանքի գործընթացները: Որպես առանձին տեսակ օրգանիզմը մտնում է պոպուլյացիայի և տեսակի ցանկի մեջ` կյանքի պոպուլյացիոն տեսակային մակարդակի կառուցվածքային միավոր:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին