Օրգանը օրգազիզմի առանձացված հատվածն է, որն ունի որոշակի ձև , տեղադրություն, դիրք, կառուցվածք և ֆունկցիա: Օրգանը կազմված է հյուսվածքներից, որոնցից մեկը կամ մի քանիսը այդ օրգանի համար հանդիսանում է հիմնական հյուսվածք և կատարում է նրա ֆունկցիան: Այսպիսի հյուսվածքը կոչվում է պարենխիմա: Օրինակ` լյարդի պարենխիման կազմված է գեղձային էպիթելային հյուսվածքից, հեպադոցիտներից: Իսկ բարակ աղիքների համար հիմնական հյուսվածքներ են հանդիսանում հարթ մկանային հյուսվածքը, գլանաձև էպիթելային հյուսվածքը և գեղձային էպիթելային հյուսվածքը: Այս հյուսվածքները իրականացնում են բարակ աղիքների շարժական, հյութազատիչ ներծծող հատկությունները: Օրգաններում բուն շարակցական հյուսվածքը, որը կատարում է հենարանային, պաշտպանական և սնուցող ֆունկցիա, կոչվում է ստրոմա: Օրգանները օրգանիզմում խմբավորում են օրգան համակարգերում: Օրգան համակարգը ընդհանուր ծագում ունեցող և միևնույն ֆունկցիա կատարող օրգանների խումբ է:
Տարբերում ենք հետևյալ օրգան համակարգերը`
- Հենաշարժական
- Նարդային
- Ներզատական կամ էնդոկրին
- Արյան շրջանառության կամ սիրտանոթային
- Մարսողական
- Միզային, արտաթորման
- Սեռական
- Զգայական կամ զգայարաններ:
Օրգան համակարգերի ֆունկցիաները կապված են մեկը մյուսի հետ և կարգավորվում են մեկ ընդհանուր նյարդահումորալ մեխանիզմով: Օրգան համակարգերը միասին առաջացնում են մի ինքնակարգավորող համակարգ` օրգանիզմ:Օրգանը օրգազիզմի առանձացված հատվածն է, որն ունի որոշակի ձև , տեղադրություն, դիրք, կառուցվածք և ֆունկցիա:Օրգանը կազմված է հյուսվածքներից, որոնցից մեկը կամ մի քանիսը այդ օրգանի համար հանդիսանում է հիմնական հյուսվածք և կատարում է նրա ֆունկցիան: Այսպիսի հյուսվածքը կոչվում է պարենխիմա: Օրինակ` լյարդի պարենխիման կազմված է գեղձային էպիթելային հյուսվածքից, հեպադոցիտներից: Իսկ բարակ աղիքների համար հիմնական հյուսվածքներ են հանդիսանում հարթ մկանային հյուսվածքը, գլանաձև էպիթելային հյուսվածքը և գեղձային էպիթելային հյուսվածքը: Այս հյուսվածքները իրականացնում են բարակ աղիքների շարժական, հյութազատիչ ներծծող հատկությունները: Օրգաններում բուն շարակցական հյուսվածքը, որը կատարում է հենարանային, պաշտպանական և սնուցող ֆունկցիա, կոչվում է ստրոմա: Օրգանները օրգանիզմում խմբավորում են օրգան համակարգերում: Օրգան համակարգը ընդհանուր ծագում ունեցող և միևնույն ֆունկցիա կատարող օրգանների խումբ է:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին