Ողնուղեղի կողմից իրականացվող ֆունկցիաների ծավալն անհամեմատ մեծ է։ Այն միավորում է ռեֆլեքսայիե ռեակցիաների հսկայական զանգված, որն ընդգրկում է մարմնի ինչպես սոմատիկ, այնպես էլ վեգետատիվ ֆունկցիաները։ Այդ ռեակցիաների որոշակի մասը կապված է հենց ողնուղեղի նեյրոնային մեխանիզմների գործունեության հետ, այն դեպքում, երբ մյուս մասն ապահովում է գլխուղեղի տարբեր կենտրոնների էֆեկտոր գործունեությունը, որոնց համար ողնուղեղը հանդիսանում է հաղորդիչ և կատարողական համակարգ։ Ռեֆլեքսի բարդությունը որոշվում է նրա մեջ ընդգրկված նեյրոնների քանակով և նրանց միջե եղած կապի բնույթով։

Այդպիսի կառուցվածքային յուրահատկություններով պայմանավորվում է ե ժամանակը, որն անհրաժեշտ է ռեֆլեքսի իրագործման համար։ Այդ պատճառով էլ ռեֆլեքսի կենտրոնական ժամանակը հանդիսանում է նրա բարդության չափանիշը։ Ռեֆլեքսային աղեղի տարրեր են հանդիսանում ծայրամասային ընկալիչը, առբերիչ ուղին, մեկ կամ ավելի կենտրոնական նեյրոններ, արտատար ուղին և էֆեկտորը։ Պարզագույն ռեֆլեքսային աղեղը կազմված է երկու նեյրոնից` ընկալիչ և էֆեկտոր, որոնց միջև առկա է մեկ սինապս։ Այն երկնեյրոն և միասինապսային աղեղ է։ Այդպիսի ռեֆլեքսի տևողությունը, այսինքն խթանման սկզբից մինչև էֆեկտոր ռեակցիայի միջև ընկած ժամանակը, մոտավորապես 30 մվրկ է։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին