Ողնուղեղի վարընթաց ուղիներՈղնուղեղի վարընթաց ուղիներն իրենց հերթին նույնպես բաժանվում են մի քանի ինքնուրույն ուղիների (տրակտների), որոնց անվանումը կախված է նրանից, թե գլխուղեղի որ բաժնից են սկիզբ առնում համապատասխան նյարդաթելերը։ Դրանք ավարտվում են ողնուղեղի հատվածների նեյրոնների վրա, ընթանալով սպիտակ նյութի կողմնային և փորային ճոպանիկերով։
Կեղև-ողնուղեղային (կորտիկոսպինալ) ուղին ձևավորվում է ուղեղի մեծ կիսագնդերի կեղևի մեծ բրգային բջիջների աքսոեներով և առանց ընդհատման անցնում գլխուղեղի բոլոր բաժիններով դեպի ողնուղեղ, նաև երկարավուն ուղեղի բրգերով (պիրամիդներով) ու այդ պատճառով էլ կոչվում է նաև բրգային (պիրամիդային) ուղի: Այդ ուղին սկսվում է ուղեղի կեղևի շարժիչ և մոտակա տարածքներից։ Երկարավուն ուղեղի ստորին հատվածում բրգային ուղու նյարդաթելերի մեծ մասն անցնում է հակառակ կողմը, ապա իջնելով ողնուղեղի սպիտակ նյութի կողմնային ճոպանիկների կազմում (կողմնային բրգային ուղի) ավարտվում առաջային եղջյուրների շարժիչ նեյրոնների վրա։

Նյարդաթելերի մյուս մասը, չխաչվելով, իջնում Է ողնուղեղ փորային ճոպանիկով (ուղիղ բրգային ուղի), սակայն ողնուղեղի համապատասխան հատվածներում դրանք ևս անցնում են հակառակ կողմն ու ավարտվում շարժանեյրոնների վրա։ Հետևաբար, ուղեղի մեծ կիսագնդերի շարժիչ շրջանները միշտ մնում են կապված ողնուղեղի հակառակ կողմի շարժիչ նեյրոնների հետ։ Բրգային ուղին Էվոլյուցիայի առումով պատկանում Է ԿՆՀ-ի ամենաերիտասարդ ուղիների թվին։ Այն զարգանում Է ուղեղի մեծ կիսագնդերի կեղևի հետ զուգընթաց և առկա Է միայն կաթնասունների մոտ, այն Էլ ոչ բոլորի։ Այդ ուղին առավել զարգացման Է հասնում պրիմատների և մարդու մոտ, որտեղ ի հայտ են գալիս բրգային ուղու նյարդաթելերի ուղղակի կապերը շարժանեյրոնների հետ։ Բրգային ուղու հիմնական ֆունկցիան կամայական շարժումների կատարման համար ազդակների հաղորդումն Է։ Կեղև-ողնուղեղային ուղու վնասումը հանգեցնում Է մի քանի ախտաբանական ռեֆլեքսների առաջացման։

Վերջիններիս թվին Է պատկանում աղավաղված մաշկաներբանային (Բաբինսկու) ռեֆլեքսը։ Այն առաջացվում Է թաթի ներբանային մակերեսի նրբագծային գրգռումից, որի ժամանակ առաջանում Է մեծ մատի տարածում և ոտքի մնացած մատերի հովհարաձև բաժանում։ Այդպիսի ռեֆլեքս Է ստացվում նորածինների մոտ, որոնց կեղև-ողնուղեղային ուղիները դեռես չեն ավարտել իրենց զարգացումը։ Առողջ տարեց մարդկանց ներբանի մաշկի նրբագծի գրգռումն առաջացնում Է բոլոր մատերի ռեֆլեքսային ծալում։
Ֆիլոգենեզորեն ոչ այնքան երիտասարդ Է կարմիր կորիզ-ողնուղեղային (ռուբրո-սպինալ) ուղին, որը ձևավորվում Է միջին ուղեղում տեղակայված կարմիր կորիզի կարմիր կորիզ-ողնուղեղային նեյրոններով։ Կարմիր կորիզի նեյրոնների վարընթաց աքսոնները կորիզից դուրս գալուց անմիջապես հետո խաչվելով իջնում են հակառակ կողմի կողմնային ճոպանիկի սպիտակ նյութի կազմում։ Նշված ուղու ծայրային ճյուղավորումներն ավարտվում են գորշ նյութի միջանկյալ շրջանի նեյրոնների վրա։ Ապացուցված Է, որ կարմիր կորիզ-ողնուղեղային ուղու զարգացումը կապված Է կենդանիների վերջույթների կամ վերջույթանման կառույցների առկայության հետ։ Այն նկարագրված Է .երկկենցաղների, սողունների ու թռչունների մոտ։ Իր զարգացումն Է ստացել կաթնասունների մոտ, իրագործելով ողնուղեղի գործունեության հսկողության հիմնական համակարգի ֆունկցիա այնքան ժամանակ, մինչև Էվոլյուցիայի ավելի ուշ շրջաններում իր զարգացումը կստանա կեղև-ողնուղեղային համակարգը։

Մեծ նմանություն կա բրգային և կարմիր կորիզ-ողնուղեղային համակարգերի կողմից ողնուղեղային նեյրոնների գործունեության վրա ունեցած ազդեցության մեխանիզմներում և արդյունքներում։ Այն, մասնավորապես, կայանում Է ծալիչների առավելապես դրդման և տարածիչների արգելակման մեջ։ Երկու համակարգերում տեղի ունեցող նշված փոփոխությունները ստեղծվում են ողնուղեղային միջադիր նեյրոնների անմիջական ընդգրկումով և բնորոշում են նրանց փոխգործունեության ու փոխադարձ հարմարեցման բնույթը։ Կարմիր կորիզ-ողնուղեղային ուղու հիմնական դերը կայանում Է մկանային լարվածության և ոչ կամայական շարժումների կառավարման ու համաձայնեցման մեջ։

էվոլյուցիայի առումով հնագույն վարընթաց համակարգերը սկսվում են այն նեյրոններից, որոնց կորիզները տեղադրված են երկարավուն ուղեղում և կամրջում։ Այդ համակարգերն առաջին անգամ ի հայտ են գալիս կլորաբերանների մոտ։ Երկարավուն ուղեղում տեղադրված անդաստակային (վեստիբուլյար) կորիզներից (հիմնականում Դեյտերսի կողմնային անդաստակային կորիզից) սկսվում է անդաստակ-ողնուղեղային (վեստիբուլոսպինալ) ուղին, որն ընթանալով փորային ճոպանիկով ավարտվում է առաջային եղջյուրի միջային մասի նեյրոնների վրա։ Այդ ուղիով ազդանշաններ են հաղորդվում անդաստակային համակարգից և ուղեղիկից, որոնք կարգավորում են մկանային լարվածությունը, շարժումների համաձայնեցվածությունը և հավասարակշռությունը։ Հետին կամրջի կենտրոնական մասի նեյրոնների կուտակման լայնածավալ հատվածից` ցանցանման գոյացությունից, սկսվում են ցանցաողնուղեղային (ռետիկուլո-սպինալ) նյարդաթելերը, որոնք զբաղեցնում են կողմնային ճոպանիկի ամենափորային հատվածը և փորային ճոպանիկի մի մասը։ Այդ նյարդաթելերի հիմնական մասն ավարտվում է առաջային եղջյուրի միջանկյալ մասի նեյրոնների վրա։ Ցանցաողնուղեղային նեյրոնները, յուրահատուկ ազդեցություններից հաճախակի զրկված, լինելով շարժիչ կորիզներ, տարակողմ ռեֆլեքսային դրդունակության համար ստեղծում են նպատակաուղղված արդյունավետ մեխանիզմ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին