Ողնուղեղի նեյրոնային կռույցներՈղնուղեղի ելքային բջիջները, որոնց աքսոններն անցնում են վենտրալ արմատիկների կազմում, շարժիչ (մոտոռ) նեյրոններ են։ Ֆունկցիոնալ առումով նրանք բաժանվում են ալֆա և գամմա շարժանեյրոնների։

Աչֆա-շարժանեյրոնները իրականացնում են ողնուղեղում ծագող ազդանշանների հաղորդումը կմախքային մկանաթելերին։ Դրանց գլխավոր մուտքերը կազմում են արտաիլիկային (էքստրաֆուզալ) թելերից զգացող ուղիներով ընթացող հաղորդումները։ Շարժանեյրոնների աքսոնները բաժանվում են ծայրաճյուղերի և նյարդավորում են 100-ից ավելի մկանաթելեր, կազմելով շարժիչ միավոր։ Մի քանի շարժանեյրոններ կարող են նյարդավորել մեկ մկան, կազմելով այսպես կոչված նեյրոնախումբ (շարժանեյրոնային միավոր), որի կազմի մեջ կարող են մտնել ողնուղեղի մի քանի հարևան հատվածների շարժանեյրոններ։ Ցուրաքանչյուր միավորի մեջ ընդգրկված շարժանեյրոններն օժտված են տարբեր դրդունականությամբ։ Այդ պատճառով գրգռման տարբեր ուժգնության դեպքում կծկման մեջ կընդգրկվեն մեկ մկանի տարբեր քանակի մկանաթելեր։ Տվյալ մկանի բոլոր մկանաթելերը կկծկվեն միայն գրգռման առավելագույն ուժի դեպքում, որը կհանգեցնի մկանի կծկման առավելագույն զարգացման։

Գամմա-շարժւսնեյրոնները նյարդավորում են ինտրաֆուզալ (ներիլիկային) մկանաթելերը։ Նրանց ֆունկցիոնալ նշանակությունը այն է, որ ապահովում են ներիլիկային մկանաթելերի կծկումը, որը սակայն չի հանգեցնում շարժողական պատասխանի առաջացման։ Այդ մկանաթելերի դրդումն ուղեկցվում է արտաիլիկային մկանաթելերի կծկման կամ թուլացման նկատմամբ նրանց ընկալիչների զգայնության փոփոխությամբ։ Գամմա շարժանեյրոնները ներդիր նեյրոնների, (միջադիր նեյրոնների ինտերնեյրոնների) միջոցով տեղեկատվություն են ստանում մկանաթելերի վիճակի մասին։ Միջադիր նեյրոնների ֆունկցիան ողնուղեղի կառույցների միջև կապերի կազմակերպման, այլ նեյրոնային գոյացությունների ակտիվացման կամ արգելակման, հիմնական ազդանշանների հաղորդման ուղիների պահպանումն է։
Ինչպես ալֆա, այնպես էլ գամմա շարժանեյրոնները տեղակայված են առաջային եղջյուրում։ Ալֆա շարժանեյրոնները երկար դենդրիտներով խոշոր բջիջներ են։
Նրանց վրա վերջանում են մեծ թվով սինապսներ (մինչև 10-20 հազար յուրաքանչյուրի վրա)։ Նրանց աքսոններն ունեն հաղորդման բարձր արագություն (70-120 մ/վրկ)։ Գամմա շարժանեյրոնները փոքր բջիջներ են։ Նրանք ցրված են ալֆա շարժանեյրոնների միջև։ Դրանց աքսոններում հաղորդման արագությունները դանդաղ են։ Սակայն նրանք ընդունակ են պարպվել մեծ հաճախականությամբ (300-500 ազդ/վրկ)։ Շնորհիվ զուգորդված ակտիվացման, ձգման ընկալիչները կարող են ակտիվանալ ոչ միայն մկանի ձգման, այլև կծկման ժամանակ, որը կարևոր դեր է կատարում շարժումների համաձայնեցման ապահովման գործում։

Գամմա շարժանեյրոններն, ի տարբերություն ալֆա շարժանեյրոնների, ուղղակի սինապսային հպումներ չեն առաջացնում առաջային առբերիչ նյարդաթելերի հետ։ Երկու տեսակի շարժանեյրոնների զուգակցված ակտիվացումն իրականացվում է վարընթաց միասինապսային ակտիվացնող ազդեցության շնորհիվ։ Նպատա կաուղղված շարժումների իրականացման ժամանակ դիտվում է ալֆա-գամմա կոակտիվացում կամ զուգակցում։ Հավանաբար գամմա-վարընթացների հիմնական նշանակությունը կայանում է նրանում, որպեսզի արտաիլիկային մկանաթելերի կծկման ժամանակ դիմակայեն մկանային իլիկների թուլացմանը։ Դրա շնորհիվ շարժումների ժամանակ պահպանվում է մկանային իլիկների ադեկվատ զգացողությունը, հետևաբար նաև ձգման ռեֆլեքսի կայունացման ազդեցությունը։ Բացի դրանից, գամմա շարժանեյրոնների դրդման ընթացքում մկանային իլիկների ակտիվացման մեծացումը նպաստում է սկսված շարժման զարգացմանը։

Ողնուղեղի ելքային նեյրոններին պատկանում են նաև ինքնավար (վեգետատիվ) նյարդային համակարգի նախահանգուցային   (պրեգանգլիոնար)   նեյրոնները
Սիմպաթիկ համակարգի նեյրոնները տեղակայված են ողնուղեղի ստորին պարանոցային, կրծքային և վերին գոտկային հատվածների կողմնային եղջյուրներում։ Պարասիմպաթիկ նյարդային համակարգի նեյրոնները ձևավորում են սրբանային պարասիմպաթիկ կորիզը։Ողնուղեղի ընդլայնական կտրվածքի կենտրոնական մասի վրա առանձնանում է գորշ նյութը, որը առաջացել է նյարդային բջիջների և նրանց դենդրիտների կուտակումներից։ Ողնուղեղի վարընթաց և առբերիչ ուղիները (սպիտակ նյութ); կազմավորող նյարդաթելերը տեղակայված են եզրերում։

Գորշ նյութի ելունները յոտաքանչյուր կողմում սպիտակ նյութը բաժանում են երեք ճոպանիկների՝ մեջքային, կողմնային և փորային։ ճոպանիկների սահմանը մեջքային և փորային արմատիկների ելման տեղերն են։ Գորշ նյութում, որը պարունակում է նյարդային բջիջներ, տարբերվում են առաջայիև և հետին եղջյուրներ : Բացի դրանից, կրծքային հատվածում և գոտկային հատվածի վերին հատվածներում նկատվում է նաև ոչ մեծ արտափքում, որը կոչվում է կողմնային եղջյուր։ Եղջյուրների միջև տեղակայված է գորշ նյութի կենտրոնական մասը (միջանկյալ շրջան)։Գորշ նյութի տարբեր մասերը ներկայացված են որոշ տեսակի նյարդային բջիջներով, որոնք սովորաբար խմբավորված են (կորիզներ)։ Այդ կուտակումները ձգվում են ողնուղեղի երկայնական ուղղությամբ «սյան» ձևով։ Ողնուղեղում կորիզներից շատերը զբաղեցնում են մի քանի հատված և, հետևաբար, ընդգրկում են մի քանի արմատիկներ։Ողնուղեղի առաջային եղջյուրներում կենտրոնացված են ուղեղի այդ հատվածի ամենախոշոր բջիջները շարժանեյրոնները, որոնց աքսոնները դուրս գալով առաջային արմատիկներով նյարդավորում են կմախքային մկանները։ Յուրաքանչյուր շարժիչ կորիզ ձգվում է մի քանի հատվածների երկայնքով, ձևավորելով բջիջների իր սյունը։Նյարդային բջիջների մեծ կուտակումներ է իրենից ներկայացնում նաև գորշ նյութի միջանկյալ մարզը։ Այն պարունակում է ներդիր կամ միջադիր նեյրոններ, որոնք կազմում են ողնուղեղի բջիջների մեծ մասը (մոտ 97%) և հաճախ հիշատակվում են որպես Կախալի միջանկյալ կորիզ։ Միջանկյալ նեյրոնների աքսոնները տարածվում են ինչպես հատվածի ներսում, այնպես էլ մոտակա հարևան հատվածների վրա։Նյարդային բջիջների ինքնատիպ կուտակում կա նաև հետին եղջյուրի գագաթային մասում։ Այդ շրջանի նյարդային բջիջները փոքր են, կարճ ճյուղավորված ելուններով, որոնք սերտ միահյուսվելով կազմում են հյուսակ (նեյրոպիլ՝ նյարդացանց)։ Դրանք ընդգրկում են նույն հատվածը կամ հարակից մեկ-երկու հատվածներ։ Նշված ցանցանման կառույցի միջով թափանցում են առբերիչ նյարդաթելեր, որոնք մուտք գործելով ողնուղեղ հետին արմատիկներով ուղղվում են դեպի միջանկյալ և շարժիչ նեյրոններ։ Առբերիչ թելերը այստեղ տալիս են մի քանի կողմնային ճյուղավորումներ (կոլլատերալներ)։ Այդ հատվածը ստացել է Ռոլանդի ժելատինանման գոյացություն (սուբստանցիա) անվանումը։Ողնուղեղի բջջային տարրերի տարբերակումը, բացի առանձին կորիզների առանձնացումից, հնարավոր է իրականացնել նաև գորշ նյութի շերտավոր տոպոգրաֆիայով (Բ.Ռեկսեդ)։ Ողնուղեղի գորշ նյութը դորզո-վենտրալ ուղղությամբ կարելի է բաժանել 10 շերտերի : Յուրաքանչյուր շերտում խմբավորվում են որոշակի տեսակի նեյրոններ։ Օրինակ, ժելատինանման գոյացության նեյրոնները ձևավորում են 2-րդ և 3-րդ շերտերը, ներդիր նեյրոնների բազմաթիվ տեսակները, որոնք մտնում են միջանկյալ կորիզ, տեղակայված են 4-6-րդ շերտերում, ալֆա և գամմա շարժանեյրոնների մարմինները հայտնաբերվում են 9-րդ շերտում և այլն։
 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին