ՈղնուղեղՈղնուղեղի լայնական կտրվածքը.Չափահասների ողնուղեղը տեղավորված է ողնաշարի խողովակում և առջևից հետ տափակացած մի երկար գլանաձև մարմին է (տղամարդկանց մոտ 45 սմ, կանանց մոտ` 41-42սմ), որը դեպի վեր (գլխի ուղղությամբ) անմիջապես փոխվում է երկարավուն ուղեղի, իսկ ներքևում (պոչի ուղղությամբ)` գոտկային II ողնի մակարդակում վերջանում է սրածայր ուղեղային կոնով (conus medullaris): 

Այս փաստի գիտենալը ունի գործնական նշանակություն (որպեսզի ողնուղեղային հեղուկ վերցնելու կամ ողնուղեղի անզգայացման նպատակով գոտկային պունկցիայի ժամանակ ողնուղեղը չվնասեն, հարկավոր է ներարկիչի ասեղը մտցնել III և IV ողների փուշ ելունների արանքը): Conus medullaris – ից դուրս է գալիս սահմանային թելը (filium terminale), որը ողնուղեղի ստորին հետ աճած մասն է և վերին մասում է միայն ուղեղային նյութ պարունակում, ներքևում կազմված է ողնուղեղի պատյանների շարունակությունից: Իր ստորին ծայրով ծայրային թելը կպչում է պոչուկի երկրորդ ողնին: Ողնուղեղի ամբողջ երկարության վրա կա երկու հաստացում, որոնք համապատասխանում են վերին ու ստորին վերջույթների նյարդարմատներին. սրանցից վերինը կոչվում է պարանոցային (intumesentia cervicalis), իսկ ստորինը` գոտկային (intumesentia lunbalis) հաստացում:

Ողնուղեղի զարգացումը.Ողնուղեղը ֆիլոգենետիկորեն (նշտարիկի իրանային ուղեղը) երևան է գալիս նյարդային համակարգի զարգացման երրորդ էտապում (խողողակավոր նյարդային համակարգ):Այդ ժամանակ գլխուղեղ դեռևս չկա, ուստի իրանային ուղեղը ունի օրգանիզմի բոլոր պրոցեսները` և վեգետատիվ, և անիմալ (ընդերային և մարմնային կենտրոններ) կարգավորող կենտրոններ: Մարմնի հատվածավոր կառուցվածքին համապատասխան իրանային ուղեղն ունի հատվածավոր կառուցվածք:Այն բաղկացած է իրար միացած նևրոմերներից, որոնց սահմաններում միակցվում է պարզագույն ռեֆլեկտոր ուղեղը: Մետամեր կառուցվածք ունի նաև մարդու ողնուղեղը, որով և պայմանավորված է նրա օրգանիզմում գոյություն ունեցող կարճ ռեֆլեկտոր ուղեղի առկայությունը:

Ողնուղեղը մնում է ոչ միայն որպես հատվածային ապարատ, այլև դառնում է ծայրամասից գլխուղեղ և հակառակ ուղղությամբ գրգիռներ հաղորդող օրգան, և նրա մեջ են զարգանում երկկողմանի կապերը գլխուղեղի հետ:Որքան շատ է զարգանում գլխուղեղը. այնքան ողնուղեղի զարգացումը ավելի շատ է կախված մնում նրանից: Օրինակ` գլխուղեղի կեղևի և նրա մեջ գտնվող շարժիչ նեյրոնների (բացի բրգային բջիջների) զարգացմանը զուգընթաց զարգանում են նրանից սկսվող թելերի համակարգերը (բրգային համակարգ): Քանի որ նոր կեղևն առաջանում է կաթնասունների մոտ, ուրեմն բրգային համակարգը ողնուղեղում հանդես է գալիս միայն այդ կենդանիների մոտ և կատարյալ զարգացմանն է հասնում մարդու մոտ` մեծ ուղողի կեղևի ամենաբարձր զարգացմանը համապատասխան, որտեղից և սկիզբ է առնում բրգային ուղին:Այսպիսով, ողնուղեղի էվոլուցիայի ընթացքում առաջանում են երկու ապարատներ` մեկը ավել հին, ողնուղեղի սեփական կապերի հատվածավոր ապարատն է, իսկ երկրորդը` ավելի նոր, գլխուղեղի հետ կապվող երկկողմանի հաղորդչական ուղիների ապարատը: Կառուցվածքի այսպիսի սկզբունք նկատվում է նաև մարդու մոտ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին