Օբյեկտի ընտրություն (Objektwake) - Սիրո և ընկերության, կողակցի ընտրություն։ Գոյություն ունեն Օբյեկտի ընտրության երկու տեսակ՝ 1. «հենարանի» տիպով, 2. «նարցիսական» տիպով։ Առաջին դեպքում օբյեկտն ընտրում են ծնողների հանդեպ սկզբնական վերաբերմունքի օրինակով, որի հիմքում խնամքի, օժանդակության ձգտումն է։ Երկրորդ դեպքում օբյեկտն ընտրում են սեփական անձի օրինակով, որին սիրում են ավելի, քան ցանկացած արտաքին օբյեկտի։