Նյարդային բջիջՆյարդային բջիջը (նեյրոն) կազմված է երեք հիմնական տարրերից` սոմայից (բջջի մարմինը կորիզի հետ) , և ելուններից` աքսոնից  ու  դենդրիտներից: Այդ տարրերից յուրաքանչյուրը կատարում է որոշակի ֆունկցիա։ Աքսոնն իրենից ներկայացնում է երկար նյարդաթել։ Դենդրիտը հանդիսանում է նեյրոնի թաղանթի ծառանման ճյուղավորված բջջապլազմային ելուստ։ Սովորաբար նեյրոնն ունենում է մի քանի դենդրիտ, որոնց ճյուղավորումներն ապահովում են մուտքերի մեծ քանակություն։ Դենդրիտների մեծ մասը ծածկված է նեյրոնի կողմից ազդակների ընկալումն ապահովող փշիկներով, որոնց գումարային մակերեսը գգալի չափով գերազանցում է բջջի մարմնի մակերեսին և ստեղծում է պայմաններ դենդրիտների վրա մեծ թվով սինապսների տեղադրման համար։

Նեյրոնի գլխավոր ֆունկցիան ամբողջապես կայանում է գրգռման գործընթացի առաջացման, նրա բջջի երկայնքով մեկ տարածման ու այլ բջիջներին (նյարդային, մկանային, գեղձային) փոխանցման մեջ։ Բացի դրանից, նեյրոնները կատարում են սնուցողական ֆունկցիա, հանդիսանալով օրգանների և հյուսվածքների աճի ու նյութափոխանակության կարգավորիչներ։ Առաջին ֆունկցիան իրականացվում է նյարդային ազդակներով, որոնց առաջացնող և հաղորդող գլխավոր ապարատը պլազմային թաղանթն է։ Այն տեղադրված է նեյրոնի մակերեսի վրա առանց ընդհատումների և նրա ներքին պարունակությունը (բջջապլազման) առանձնացնում է արտաբջջային հեղուկից։ Երկրորդ ֆունկցիան կապված է զանազան նյութեր սիեթեզելու, նրանց նյարդային բջջի պրոտոպլազմայով մեկ տեղափոխելու ու բջջի ելունների ծայրամասային հատվածներ արտազատելու հետ։ Այդ նպատակով բջջի մարմինը պարունակում է տարբեր ներբջջային ներառումներ, որոնք տեղափոխվում են դեպի նրա ելուններն, ապահովելով ամբողջ բջջի կենսագործունեությունը։ Այդ բջջային ներառումներին են պատկանում.
Ռիբոսոմները, որոնք տեղադրված են բջջի կորիզի մոտ ե ապահովում են սպիտակուցի սինթեզը։ Դրանք սերտ շփման մեջ են մտնում Գոլջիի ապարատի էնդոպլազմային ցանցի հետ, ձեավորելով տիգրոիդ: Վերջինս պարունակում է ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ) և մասնակցում է բջջի սպիտակուցային բաղադրիչների սինթեզին։ Նեյրոնի տնական գրգռման ժամանակ տիգրոիդն անհետանում է։ Գոլջիի ապարատն օրգանոիդ է, որը ցանցի ձևով շրջապատում է նեյրոնի կորիզը։ Ապացուցված է նրա մասնակցությունը բջջի նյարդազատուկի և ֆիզիոլոգիապես այլ ակտիվ միացությունների սինթեզում։ Լիզոսոմննրը բջջում ապահովում են ջրատարրալուծումը։ Միտոքոնդրիումննրը, որոնց քանակը նեյրոնում հասնում է մինչև 100 հազարի, իրականացնում են տեղեկատվության պահման և հաղորդման գործառությունը։ Նրանք թափանցում են սոմայի ամբողջ հաստության միջով։ Նեյրոնի կորիզը պարունակում է ժառանգական նյութ։ Այն, ինչպես և ռիբոսոմեերը, մասնակցում է նեյրոնի սպիտակուցների սինթեզի կարգավորման գործընթացներին նրա կյանքի ամբողջ ընթացքում։ Նեյրոնի մեծ մասի մոտ թաղանթր ծածկված է սինապսներով, որոնք կարևոր դեր են խաղում այլ նեյրոններից մուտք գործող ազդանշանների ընկալման և ամբողջականացման գործում։Աքսոնը, նյարդային բջիջների երկար ելունն, ապահովում է նյարդային գրգոի հաղորդումը, երբեմն նույնիսկ մեծ տարածությունների վրա, կապելով նյարդային բջիջներն ինչպես իրար, այնպես էլ կատարողական օրգանների հետ։Աքսոնը սկսվում է աքսոնային թմբիկով կամ սկզբնական հատվածով : Այն նյարդային բջջի ամենադրդունակ մասն է։ Ուստի այստեղ է առաջանում նյարդային գրգիռը։ Աքսոնի երկարությունը կարող է հասնել մինչև մեկ մետրի, այն դեպքում, երբ բջջի մարմինն ունի ընդամենը մի քանի տասնյակ միկրոն տրամագիծ։ Ծայրամասային նյարդերի կազմում ընթացող աքսոնները կոչվում են նյարդաթելեր։ Նրանց մեծ մասր ծածկված է լիպիդներից կազմված միելինային թաղանթով , որր հանդիսանում է մեկուսիչ (միելինապատ նյարդաթելեր)։ Միելինը ձևավորվում է այսպես կոչված շվանյան բջիջներով , որոնք պատկանում են գլիալ բջջային խմբին։ Շվանյան բջիջներր փաթաթում են աքսոնը բազմաշերտ միելինային կցորդիչներով, որի հետևանքով աքսոնի մեծ մասը հայտնվում է նրանց մեջ «բարուրված» վիճակում։ Այն բաց է մնում կցորդիչների միջև ըեկած նեղ հատվածներում, որոնք կրում են Ռանվիեի սեղմվածքներ  անվանումը։
Միելինային թաղանթով չծածկված նյարդաթելերը կոչվում են միելինազուրկ նյարդաթելեր։ Միելինը բացակայում է նաև աքսոնի ծայրաճյուղերում, որոնք ստացել են նախասինապսային վերջույթներ  անվանումը։ Հաճախ աքսոնն ունենում է կողմնային ճյուղավորումներ, որոնք ստացել են կողմնաճյուղ (կոլլատերալ) անվանումը։ Այսպիսով աքսոնը հանդիսանում է էլեկտրական շղթան միացնող հաղորդիչի բնական համանմանը, որը ծածկված է մեկուսացնող թաղանթով (միելինով)։ Հասնելով մինչև իր նշանակատեղը, այն բաժանվում է ավելի բարակ ճյուղերի, որոնք հպման մեջ են մտնում ուրիշ նեյրոնների ելքային մասերի կամ «սեղմակների» (կլեմա) հետ։ Նեյրոնի մուտքային մասեր են հանդիսանում հիմնականում նրա դենդրիտներն ու մարմինը։ Նեյրոնների մարմնի ձևը, ելունների ընթացքը, երկարությունը և ճյուղավորվածությունը չափազանց տատանվում են։ Նեյրոնների ձևի բազմազանությունը բնորոշվում է նրանով, որ յուրաքանչյուր նեյրոն (կամ նեյրոնների խումբ) հանդիսանում է միակ «եզակի» իր տեսակի մեջ, որով և պայմանավորվում է նրա գործառական նշանակությունը։ Բջջի ընդհանուր տեսքն արտացոլում է իրա կապերի և դերի առանձնահատկությունները։ Այդ պատճառով էլ նեյրոնի ձևը հանդիսանում է նրա դերի հասկացման բանալին նյարդային համակարգում։
Բոլոր նեյրոնները բաժանվում են երեք խմբի` 1) աֆերենտ (առբերիչ), զգացող (սենսոր), ընկալիչ (ռեցեպտոր), 2) էֆերենտ (արտատար), շարժիչ (մոտոր), էֆեկտոր նեյրոնների, 3) միջադիր կամ ներդիր (ինտերնեյրոն) նեյրոնների։ Համապատասխանաբար նեյրոնների առաջին և երկրորդ խմբերը կամ տեսակները կարելի է դիտել որպես մուտքային և ելքային, իսկ նրանց միջև տեղադրված երրորդ խումբը, որպես նրանց կապող հարմարանքներ։ Ներդիր նեյրոնների քանակը ուղեղում ավելի շատ է քան մյուսներինը։ Նրանք կազմում են բոլոր նեյրոնների մոտ 9/10-ը։ Եվ դա հասկանալի է, քանի որ նյարդային համակարգի բարդ «ներքին» աշխատանքը, կապված տեղեկատվության հաղորդման և մշակման հետ, պահանջում է ավելի մեծ թվով նեյրոնների մասնակցություն, քան մուտքային և ելքային հարմարանքների համեմատաբար պարզ ֆունկցիաները։ Նյարդային բջիջները տարբերվում են ինչպես իրենց չափերով, այնպես էլ մարմնից (կամ պերիկարիոնից) սկսվող ելունների քանակով։ Վերջին հատկանիշով նեյրոնները լինում են միաբևեռ (մոնոպոլյար, երբ մարմնից ընթանում է մեկ ելուն), երկբևեռ (բիպոյյար, երբ բջիջն ունի երկու ելուն), և բազմաբևեռ (մուլտիպոլյար, երբ առկա է երկուսից ավել ելուններ)։ Յուրաքանչյուր տարատեսակի սահմաններում նույնպես դիտվում է նշանակալի բազմազանություն։ Միաբևեռ նեյրոններ կան բոլոր կենդանիների մոտ, սակայն նրանք առավել լայն տարածում ունեն անողնաշարավորների մոտ։ Ողնաշարավորների մոտ բազմաբևեռ նեյրոնները հանդիսանում են հիմնական տեսակը։
Նեյրոնների մարմնի տրամագիծը (պերիկարիոնում) կազմում է մինչև մի քանի տասնյակ միկրոն (5-100 մկմ)։ Նյարդային բջիջների ելունները, հատկապես 1-ից մինչև 6 մկմ տրամագծով աքսոնները, կարող են լինել շատ երկար (մինչև մեկ մետր)։ Այդ կապակցությամբ էլ նրանք անզեն աչքով տեսանելի չեն։ Նրանց հայտնաբերման համար պահանջվում է լուսային մանրադիտակ։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին