ՆյարդաթելՆյարդաթելը նյարդաբջջի երկար ելուստն է՝աքսոնը. որր բարձրակարգ ողնաշարավորների մոտ կարող է հասնել մինչև 1 մ երկարության, 1-10 մկմ տրամագծով։ Ընդհանուր առմամբ նյարդաթելերի տրամագիծը կազմում է 0,5-25 մկմ: Որոշ դեպքերում աքսոնների միաձուլումն առաջացնում է մինչև 1մմ տրամագիծ ունեցող հսկա աքսոն, ինչպես օրինակ՝ գլխոտանի փափկամարմինների մոտ։ Նման աքսոնը հարմար օբյեկտ է հետազոտությունների համար։


Նյարդաթելերը բաժանվում են երկու խմբի՝ միելինապատ և միելինազուրկ։ Միելինապատ նյարդաթելերը կազմված են առանցքային գլանից, որի կողմնային մակերեսը կազմում է պլազմային թաղանթը։ Վերջինս պարփակում է աքսոպլազման՝ նյարդաթելիկներով, մանրախողովակներով, միտոքոնդրիումներով, փոխադրիչ թելերով և միկրոսոմևերով։ Թաղանթը պատված է ճարպանման նյութով՝ միելինով, որն առաջանամ է առանցքային գլանի շուրջը շվանյան բջջի մի քանի անգամ պարուրվելու հետևանքով։ Շվանյան բջիջը պատկանում է գլիայի բջիջներին, որոնցից են նաև օլիզոդենտրոցիտները և աստրոցիտները։ Ողնաշարավորների կենտրոնական նյարդային համակարգում (ԿՆՀ) միելինային թաղանթ սովորաբար առաջացնում են օլիգոդենտրոցիտների ելուստները, իսկ ծայրամասային նյարդային համակարգի նյարդաթելերի միելինի առաջացմանը մասնակցում եե միայն շվանյան բջիջները։ Միելինային թաղանթը հոծ չէ, այլ հավասար հատվածների վրա ընդհատվում է՝ առաջացնելով մոտավորապես 1 մկմ երկարությամբ, այսպես կոչված, Ռանվիեի սեղմվածքներ։ Վերջիններիս միջև տարածությանը տատանվում է տարբեր նյարդաթելերում՝ կախված ղրանց տրամագծից։ Օրինակ՝ 10-20 մկմ և. 1-2 մկմ տրամագիծ ունեցող նյարդաթելերում այն համապատասխանաբար կազմում է 1-2 մմ և 0,2 մմ։
Միելիեազուրկ նյարդաթելի ներքին կառուցվածքը նման է միելինապատ նյարդաթելի կառուցվածքին, սակայն միելինային թաղանթը բացակայում է, և առանձին նյարդաթելեր իրարից մեկուսանում են շվանյան բջիջներով։ Սովորաբար մեկ շվանյան բջիջը շրջապատում է միայն մեկ նյարդաթել, սակայն հաճախ մեկ բջջի ծալքերում կարող եե գտնվել մի քանի նյարդաթելեր, որոնք ունեն շատ փոքր տրամագիծ։


Գլիայի տարրերի, այդ թվում, շվանյան բջիջների միջև միջբջջային տարածությունները շատ փոքր են՝ մինչև 15 նմ, այսինքն նրանք հանդես են գալիս միջբջջային ճեղքերի ձևով, հետևաբար միջբրջջային հեղուկի բանակն էլ չնչին է։ Դրա հետևանքով նյարդաթելի դրդման ժամանակ, որն ուղեկցվում է Na+-ի (կամ Ca2+ -ի) ներհոսքով և lC-ի արտահոսքով, միջբջջային հեղուկում նկատվում է K+-ի խտության բավականին մեծ տեղաշարժ (3-4 մմոլ/լ-ից մինչև 10 մմոլ/լ)։ Խտության նման փոփոխությունները կարող են առաջ բերել նյարդաբջջի կամ նյարդաթելի թաղանթի ապաբևեռացում, որով բացատրվում է ցեցունային ակտիվությունը ԿՆՀ-ում (օրինակ՝ էպիլեպսիայի ժամանակ)։ Na+-ի խտությանը այստեղ գործնականում չի կախվում, որովհետև իոնները, որոնք հեռանում են միջբջջային հեղուկից, կազմում են իրենց ելային խտությւսն չնչին մասը։ Գլիայի բջիջները, չունենալով Na+-ի ն Ca2+ի համապատասխան անցուղիներ, դրդունակ չեն, սակայն նրանց թաղանթն օժտված է K+-ի նկատմամբ բարձր թափանցելիությամբ, ուստի նրանց հանգստի պոտենցիալը (ՀՊ) համապատասխանում է K+-ի էլեկտրոդի պոտենցիալին, որը կարելի է հաշվարկել Ներնստի բանաձևով։ Այդ պատճառով էլ գլիայի բջիջները հարմար օբյեկտ են գիտական փորձերի համար։ Այսպիսով, դրդման ժամանակ միջբջջային տարածության K+-ի խտության պահպանման համար գլիայի բջիջները հանդիսանում են համատարած բուֆերային համակարգ։ Գլիայի և, մասնավորապես, շվանյան բջիջները բացի մեկուսիչ և իոնային հոմեոստազի պահպանման ֆունկցիայից, կլանելով որոշ միջնորդանյութեր և սահմանափակելով դրանց ազդեցության ժամանակը, մասնակցում են նաև միջնորդանյութերի փոխանակության գործընթացին։


Նյարդերը կարող են պարունակել քանակական տարբեր հարաբերություններով միելինապատ և միելինազուրկ նյարդաթելեր։ Մաշկային նյարդերում գերակըշռում են միելինազուրկ եյարդաթելերը, իսկ մկաններում՝ միելինապատ։ Միելինապատ նյարդաթելերը հիմնականում զգացող և շարժիչ են, ընդգրկվում են նաև վեգետատիվ նյարդային համակարգի մեջ, սակայն ողնաշարավոր կենդանիների սիմպաթիկ համակարգում բավական հաճախ հանդես են զալիս միելինազուրկ նյարդաթելեր։ Նյարդաթելի մասնագիտացված և ամենակարնոր գործառությունը նյարդային ազդակի հաղորդումն է։


Նյարդաթելերր դասակարգվում են նաև ըստ իրենց էլեկտրադրդունակության, գործողության պոտենցիալի (ԳՊ) զարգացման տևողության ն դրա հաղորդման արագության։ Ըստ այս ցուցանիշների՝ շարժիչ և զգացող նյարդաթելերը Ջ. էրլանգերը և Հ.Գասերը (1937) բաժանել են А,В և С տիպերի։
А խումբը ընդգրկում է հաստ միելինապատ շարժիչ և զգացող նյարդաթելեր, В խումբը՝ թույլ միելինապատ վեգետատիվ նյարդային համակարգի նախահանգուցային նյարդաթելեր և С խումբը միելինազուրկ հետհանգուցային (սիմպաթիկ համակարգին պատկանող) նյարդաթելեր։ С տիպին են պատկանում նաև որոշ ցավային, ջերմազգաց և ճնշումընկալիչներից գրգիռ հաղորդող նյարդաթելեր։
Аտիպի նյարդաթելերը, ըստ իրենց կառուցվածքագործառական հատկությունների բաժանվում են 4 ենթախմբի՝ α, β, γ, δ ։ Аα նյարդաթելերն ունեն 12-22 մկմ տրամագիծ և համապատասխանաբար գրգռի հաղորդման մեծ արագություն՝ 70-120 մ/վրկ. ԳՊ-ի սեպի տևողությունը կազմում է 0,4-0,5 մվրկ, որին հաջորդում է հետքային ապաբևեռացումը՝ 15-20 մվրկ ն այնուհետև գերբևեռացումը՝ 40-60 մվրկ տևողությամբ։ Аα նյարդաթելերը գրգիռը հաղորդում են ողնուղեղի շարժիչ կենտրոններից կմախքային մկաններին և մկանների սեփական ընկալիչներից՝ համապատասխան կենտրոններին։ Aβ, Aγ և  Aδ նյարդաթելերն ունեն ավելի փոքր տրամագիծ, գրգռի հաղորդման փոքր արագություն և ավելի երկարատև ԳՊ։ Բացի Aγ նյարդաթելերից, որոնք հիմնականում կենտրոնախույս են և գրգիռները հաղորդում են ողնուղեղից դեպի ներիլիկային մկանաթելերին, մյուսները մեծամասնությամբ զգացող են և գրգիռը տարբեր ընկալիչներից (որոշ ցավային, ջերմային, շոշափելիքի, ներքին օրգանների) հաղորդում են դեպի ԿՆՀ։
В տիպի նյարդաթելերի գրգռի հաղորդման արագությունը կազմում է 3-18 մ/վրկ, ԳՊ-ի տևողությունը՝ 1-2 մվրկ, բացակայում է հետքային ապաբևեռացումը, իսկ ԳՊ-ի վերաբևեռացմաե փուլը սահուն ձևով անցնում է հետքային գերբևեռացման, որը տևում է 100 մվրկ։С տիպի նյարդաթելերում, որոնց տրամագիծը չի անցնում 2 մկմ-ից, գրգռի հաղորդման առավելագույն արագությունը 3 մ/վրկ է, ԳՊ-ի տնողությունը՝ 2 մվրկ։


 Դրանց բնորոշ է երկարատև հետքային ապաբևեռացում՝50-80մվրկ և շատ ավելի երկար հետքային գերբևեոացում՝ 300-1000մվրկ տևողությամբ։Հայտեի է նաե նյարդաթելերի դասակարգումն ըստ Լլոյդ-Հանտի։ Ըստ այդ դասակարգման՝ զգացող նյարդաթելերը բաժանվում են 4 խմբի՝1  (մկանային իլիկների և ջլային օրգանների աֆերեետ նյարդաթելեր), II (մաշկային մեխանաընկալիչներից ընթացող աֆերենտ նյարդաթելեր), III (մկանների ճնշումընկալիչներից ընթացող աֆերենտ նյարդաթելեր) և IV (ցավաընկալիչներից. ընթացող միելինազուրկ աֆերեետ նյարդաթելեր):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին