Նյարդաբջջի աքսոնի վերջույթի և մկանաթելի միջև կապը, որն ապահովում է գրգռի փոխանցումը նյարդաթելից մկանին, կոչվում է նյարդամկանային սինապս։ Այն դրդող քիմիական սինապս է։1924թ. Ա.Ֆ.Սամոյլովը ենթադրեց, որ նյարդամկանային սինապսում գրգռի հաղորդման ապահովմանը մասնակցում են որոշակի քիմիական նյութեր, իսկ արդեն 1936թ. Հ. Դեյլը ապացուցեց, որ շարժիչ նյարդի դրդման ժամանակ նրա վերջույթներում, որոնք ավարտվում եե մկանում, արտադրվում է ացետիլխոլին։ Այնուհետև ուղղակի փորձերում ցույց տրվեց, որ նյարդամկանային սինապսում ներմուծված ացետիլխոլինի մեծ չափաժինն առաջացնում է մկանաթելի թաղանթի ապաբևեռացում և նույնիսկ մկանի կծկում՝ նրանում ԳՊ-ի ծագման հետևանքով։

էլեկտրոնամանրադիտակային հետազոտությունները հնարավորություն տվեցին պարզաբանել նյարդամկանային սինապսի կաոուցվածքը, որն ընդգրկում է երեք հիմնական տարրեր՝ նախասինապսային թաղանթ, հհտսինապսային  թաղանթ և սինապսայիև ճևդք ։ Նշված տարրերով օժտված են նյարդային համակարգի բոլոր սինապսներր՝ թե՛ կենտրոնական և թե՛ ծայրամասային՝ անկախ իրենց բնույթից։ Նախասինապսային թաղանթը ծածկում է աքսոնի վերջույթը, որը. մոտենալով մկանին, լայնանում է՝ առաջացնելով, այսպես կոչված, հաստուկ։ Վերջինս ներկայացնում է յուրահատուկ նյարդազատիչ կառույց (ապարատ), որր պարունակում է 50 նմ տրամագծով բազմաթիվ սինապսային բշտեր։ Դրանք առանձնապես շատ են աքսոպլազմային թաղանթի մոտ։ Սովորաբար շարժիչ միելինապատ նյարդաթելը հովհարաձև ճյուղավորվում է մոտ 1,5 մկմ տրամագծով միելինազուրկ ծայրային նյարդաթելերի։ Նյարդաթելը այս ամբողջ ծայրային հատվածում սինապսային հաղորդակցման մեջ է գտնվում մկանաթելի հետ։

Մկանաթելի թաղանթի հատվածը, որտեղ տեղադրված են նյարդաթելի կողմից առաջացրած սինապսները, կոչվում է. ծայրային թիթեղ։ Նախասինապսային վերջույթում միջնորդանյութի բշտերից բացի պարունակվում են նաև միտոքոնդրիումներ և երիզավորված բշտեր։ Վերջիններս առաջանում են բջջաթաղանթի ներփքումներից և կազմված են հարթ թաղանթով ներքին բշտից ու արտաքին վեցանկյուն տեսք ունեցող ծածկույթից։ Երիզավոր բշտերը միաձուլվում են ցիստերների ձևով, որոնցից էլ ձևավորվում եե սինապսային բշտերը։ Նախասինապսային թաղանթն օժտված է էլեկտրադրդունակ Са2+-ական անցուղիներով։Սինապսային ճեղքն ունի 10-50 նմ լայնություն, որը բացառում է գրգռի էլեկտրական հաղորդումն այդ տեղամասով հոսանքի մեծ կորստի պատճառով, իսկ քիմիական հաղորդումը հանդես է գալիս որպես հոսանքի ուժեղացնող կամ գոնե պահպանող մեխանիզմ։ Սինապսային ճեղքը լցված է միջբջջային հեղուկով, որն իր բաղադրությամբ մոտ է արյան պլազմային։

Հետսինապսային թաղանթի որոշակի հատվածը էլեկտրոնային մանրադիտակով երևում է ավելի հաստացած։ Դա ենթասինապսային թաղանթն է, որի վրա տեղադրված են խոլինաընկալիչներ համակցված քիմիապես դրդանակ K+-ակաn ն Na+-ական անցուղիների հետ։ Խոլինաընկալիչները և անցուղիները գտնվում են միայն ենթասինապսային թաղանթի վրա և բացակայում են հետսինապսային թաղանթի մյուս բաժիններում։. Հյոավածքաքիմիական մեթոդներով ծայրային թիթեղում հայտնաբերված է մեծ քանակությամբ խոլինԷսթերազ ֆերմենտ, որն ացետիլխոլինը քայքայում է խոլինի և քացախաթթվի։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին