Գրգռի հաղորդումը նյարդաթելերով և մկանաթելերով տեղի է ունենում ԳՊ-ի ձևով, իսկ գրգռի փոխանցումը նյարդաթելից դեպի մկանաթել՝ նյարդազատիչ ճանապարհով՝ հատուկ միջնհրդանյութերով։ Այսինքն՝ էլեկտրական բնույթի գրգիռը փոխակերպվում է քիմիական բնույթի գրգռի։
Այն կառույցը, որն ապահովում է գրգռի անցումը նյարդաթելից նրա կողմից նյարդավորվող բջջին՝ նյարդային, մկանային կամ գեղձային, կոչվում է սինապս։ Այդ անվանումն առաջարկվեց Չ.Շերինգտոնի կողմից անցյալ հարյուրամյակի վերջում։

Կաթնասունների, ինչպես նաև մարդու մոտ, հիմնականում հանդիպում են քիմիական սինապսներ։ Նման սինապսներում ԳՊ-ը, տարածվելով նյարդաթելով և հասնելով նրա վերջույթին, հրահրում է հատուկ քիմիական նյութի՝ միջնորդանյութի արտադրում, որը կարող է առաջւսցնել այդ նյարդաթելով նյարդավորվող բջջի դրդում կամ արգելակում։ Որոշ կենդանիների (հիմնականում փափկամարմիններ) նյարդային համակարգում հանդիպում են էլեկտրական սինապսներ, որտեղ էլեկտրական գրգիռը հաղորդվում է սինապսով էլեկտրական ճանապարհով։ Կան նաև խառը տիպի սինապսներ, որտեղ գրգռի հաղորդման էլեկտրական և քիմիական ճանապարհները զուգակցված են։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին