Նյարդամկանային սինապսում դրդման հաղորդման փուլերի իմացությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ նյարդամկանային հաղորդման արգելակումը հնարավոր է տարբեր մակարդակներով։

Դրանք հետևյալներն են.
ա) Գրգռի հաղորդման շրջափակում նախասինապսային նյարդային վերջույթներում, որը կարող է իրագործվել տեղային անզգայացուցիչներով։
Բ) Միջնորդանյութի արտազատման խանգարում, օրինակ՝ Clostridium botulinum բակտերիայի թույնով, որը նույն ազդեցությունն է թողնում, ինչ Са2+-ի հեռացումը միջավայրից կամ դրա մրցակցային փոխարինումը Mg2+-ով կամ Mո2+- ով։
Գ) Միջնորդանյութի սինթեզի ընկճում, որը ինչպես նշվեց, կարող է իրագործվել խոլինի փոխադրիչ մեխանիզմի խանգարման (հեմոխոլինիումի ազդեցություն) մակարդակով։
դ) Խոլինաընկալիչների շրջափակում այնպիսի  նյութերով,  որոնք  ավելի   մեծ խնամակցություն ունեն խոլինաընկալիչի նկատմամբ, քան ացետիլխոլինը։ Նման նյութեր են հանդիսանում կուրարեն, դեկամետոնիումը, a-բունգարոտոքսինը (գտնվում է օձի թույնում)։ Կուրարենման նյութերը (դիթիլին, դիպլացին, կվալիդոլ և այլն) օգտագործվում են բժշկության մեջ, երբ անհրաժեշտ է լինում հիվանդին տալ արհեստական շնչառություն` նախապես սահմանափակելով կմախքային շնչառական մկանների աշխատանքը։ Նման նյութերը, որոնք թուլացնում են մկանների գործունեությունը, կոչվում են ռելաքսանտներ։
ե) Խոլինէսթերազի ակտիվության ընկճում այնպիսի նյութերով, ինչպիսիք են էզերինը, պրոզերինը, նիստագմինը։ Ացետիլխոլինի և  խոլինաընկալիչի անդարձելի կապի հետեւանքով հետսիեապսային պոտենցիալը երկարաձգվում է, մեծանում է դրա ամպլիտուդը։. Սկզբում նկատվում է ազդակի հաղորդման հեշտացում, քանի որ յուրաքանչյուր հաջորդ ազդակից անջատված ացետիլխոլինի առաջացրած պոտենցիալը գումարվում է նախորդին։ Այնուհետև կատոդային դեպրեսիայի սկզբունքով (հետսիեապսային թաղանթի երկարատև ապաբևեռացման հետևանք) տեղի է ունենում հաղորդման լրիվ շրջափակում։ Նման նյութերը նույնպես մեծ կիրառություն են ստացել բժշկության մեջ։
զ) Հետսիեապսային թաղանթի ապաբևեռացում, որն իրականացվում է ապաբևեռացնող մկանային ռելաքսանտներով։ Այդ խմբին է պատկանում օրինակ, սուկցինիլխոլինը։ Ի տարբերություն դրան, կուրարեն և կուրարեանմաև նյութերը դասվում են չապաբևեռացնող ռելաքսանտների շարքին։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին