Նուկլեոիդը իր կառուցվածքով և քիմիական կազմով համարժեք է էուկարիոտ բջջի կորիզին, ներկայացված է եզակի (հապլոիդ հավաքակազմ), երկթել, օղակաձև, խիստ ոլորված ԴՆԹ-ի մոլեկուլով: Էուկարիոտների օրինակով այն հաճախ անվանում են քրոմոսոմ, որում կոդավորված է բջջի ողջ ժառանգական ինֆորմացիան:Այն զուրկ է թաղանթից, կորիզակներից, հիստոն սպիտակուցներից, ցիտոպլազ¬մայում տեղա¬կայված է կոմպակտ կծիկի ձևով կամ դիֆուզ տարածված է այնտեղ, չի կիսվում միտոզով: Պարզ կիսման ժամանակ, հատկապես բազմացման լոգարիթմական փուլում՝ կիսվելուց առաջ, նուկլեոիդի քանակը բակտերիալ բջջում կարող է կրկնապատկվել, քառապատկվել:Նուկլեոիդին զուգահեռ՝ բակտերիալ բջջում կարող են գտնվել նաև փոքր մոլեկուլային զանգվածով, ավտոնոմ ԴՆԹ-ի երկթել, փակ օղակաձև մոլեկուլներ՝ պլազմիդներ, որոնցում ևս կոդավորված է ժառանգական ինֆորմացիա: Սրանք օժտում են բակտերիալ բջջին որոշակի հատկանիշներով, որոնք սակայն պարտադիր չեն ու բջջի համար չունեն կենսական նշանակություն:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին