Նիկտուրիան հաճախացած միզարձակումն է գիշերային ժամերին; երբեմն նիկտուրիայի մասին խոսում են, երբ հիվանդը ստիպված է արթնանալ գիշերը միզելու համար 1 անգամից ավելի: Այդ ախտանիշի գնահատման ժամանակ կարևոր է պարզել, քանի անգամ է հիվանդը միզում գիշերը, կան արդյոք միզարձակման հաճախության որոշակի փոփոխություններ վերջին ժամանակահատվածում: Ինչպես նաև հաճախացած միզարձակման ժամանակ մեզի քանակը նիկտուրիայի ժամանակ կարող է լինել զգալի և քիչ քանակով: