ՆեյտրոֆիլներՆեյտրոֆիլները կազմում են արյան լեյկոցիտների ամենամեծ խումբը 50-70%: Ըստ հասունացման աստիճանի առողջ արյան մեջ հանդիպում են մետամիելոցիտներ, կամ երիտասարդ ձևեր (0-1%), ցուպիկակտիզավորներ (1-5%) և սեգմետակտի զավորներ (45-65%), իսկ հիվանդագին դեպքերում` նաև միելոցիտներ։ Արյան մեջ շրջանառում են նեյտրոֆիլների ընդամենը 1%-ը իսկ մնացածը գտնվում են օրգաններում և հյուսվածքներում։ Նեյտրոֆիլների ցիտոպլազմայում գոյություն ունեն տիպի նեյտրոֆիլ հատիկներ; Առաջին խումբ հատիկները ֆունկցիոնալ իմաստով լիզոսոմներ են, որոնք պարունակում են բազմապիսի ֆերմենտներ լիզոցիմ, որը քայքայում է բակտերիաների թաղանթները, կատիոնային սպիտակուցներ, որոնք խանգարում են միկրոօրզանզմների շնչառության և աճի բնականոն ընթացքը; պրոտեազներ, հիդրոլազներ և այլն։ Այս ֆերմենտների ներգործությամբ է իրականանում ֆագոցիտոզի ենթարկված մարմինների ներբջջային մարսողությունը։ Երկրորդ տիպի հատիկները պարունակում են դարձյալ լիզոցիմ, վիտամին В 12-ի փոխադրիչներ, իսկ երրորդ տիպինը թթու գլիկոզամինագլիկաններ, որոնք հյուսվածքներում մասնակցում են բազմացման, աճի և վերականգնման պրոցեսների կարգավորմանը։ Երկրորդ և երրորդ տիպի հատիկները սեկրետոր օրգանոիդ են և գործում են ֆագոցիտոզից անկախ: Դրա շնորհիվ նեյտրոֆիլները դասվում են կենսաբանական ակտիվ նյութեր արտադրող բջիջների շարքը։

Այնուամենայնիվ նեյտրոֆիլների հիմնական պաշտպանական ֆունկցիան ֆագոցիտոզն է։ Բորբոքված, վնասված, կամ վարակի ենթարկված հյուսվածքներում արտադրվում են քեմոտաքսիկ և անոթալայնիչ նյութեր, որոնք որոշում են նեյտրոֆիլների գաղթի ուղղությունը։ Այդ նյութերը մեծացնում են նաև մազանոթների անդրբջջային թափանթելիությունը և, առանց մազանոթի պատը վնասելու, նեյտրոֆիլներն իրենց կեղծ ոտիկներով շարժվում են դեպի ախտահարված հյուսվածքները։ Դրանք համարվում են լեյկոցիտների ավանգարդը, որովհետև առաջինն են հասնում բորբոքային օջախներ։ Նրանց շարժման արագությունը հասնում է 40մկմ/րոպե։ Մեկ նեյտրոֆիլը կարող է կլանել 20-30 բակտերիա, որի համար էլ կոչվում են միկրոֆագեր։ Նեյտրոֆիլների մանրէասպան հատկությունը պայմանավորված է ոչ միայն լիզոսոմների ֆերմենտների ներգործությամբ, այլև. նրանց այսպես կոչված «նյութափոխանակության բռնկումով»։ Այս երևույթն սկսվում է մանրէի և նեյտրոֆիլի թաղանթների հպումից 30-60 վրկ հետո: Մեծանում է նեյտրոֆիլի Օշ-ի յուրացման աստիճանը, առաջանում են Օշ իոններ, Н202 և այլ ակտիվ նյութեր, որոնք մասնակցում են մանրէնրի թաղանթների քայքայմանը։ Նեյտրոֆիլների կողմից արտադրված ինտերֆերոնը ոչնչացնում է վիրուսներին։ Որոշ դեպքերում բակտերիաների թույներից ոչնչանում են իրենք` նեյտրոֆիլները։

Նեյտրոֆիլների քանակի ավելացումը կոչվում է նեյտրոֆիլոզ։ Հիվանդագին դեպքերում (թարախային բորբոքումներ, տարափոխիկ հիվանդություններ և այլն) այն ունի ռեակտիվ բնույթ և զարգանում է նեյտրոֆիլների երիտասարդ ձևերի հաշվին։ Նեյտրոֆիլների այդ ռեակցիան կոչվում է ձախ թեքումով նեյտրոֆիլոզ։ «Ձախ» է կոչվում, որովհետև լեյկոցիտային բանաձևի աղյուսակում երիտասարդ նեյտրոֆիլները նշված են նրա ձախ կողմում, իսկ հասուն և ծերացած սեգմենտակորիզների հաշվին զարգացող նեյտրոֆիլոզը կոչվում է «աջ» թեքումով։ Նեյտրոֆիլոզի ձախ թեքման չափը որոշում են ռեգեներացիայի ցուցանիշի օգնությամբ։ Դա երիտասարդ ձևերի (միելոցիտ,մետամիելոցիտ և ցուպիկակորիզ) գումարի և սեգմենտակորիզավորների քանակի հարաբերությունն է։ Առողջ օրգանիզմում այն հավասար է 0,05-0,1 ի, իսկ ծանր ինֆեկցիաների և բորբոքումների ժամանակ հասնում է 1-2-ի։ Երիտասարդ նեյտրոֆիլների առկայությունը մի կողմից վկայում է հիվանդության ընթացքի ծանրության, իսկ մյուս կողմից օրգանիզմի պաշտպանական ռեակցիաների հուսալիության մասին։ Հակառակ դեպքում, երբ նեյտրոֆիլոզը բացակայում է, կամ նրանց ֆունկցիոնալ ունակություններն անբավարար են, հիվանդությունը կարող է անցանկալի ելք ունենալ։
Ինֆեկցիոն հիվանդությունների ընթացքին նեյտրոֆիլների նման մասնակցությունը վկայում է որ մակրոֆագերի և լիմֆոցիտների հետ միասին օրգանիզմի սպեցիֆիկ պաշտպանական մեխանիզմներում նեյտրոֆիլներն ունեն իրենց որոշակի դերը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին