Ներծծման մեխանիզմներՆյութերի ներծծումը կատարվում Է տարբեր մեխանիզմներով: Խոշոր մոլեկուլների և նրանց միացքների փոխադրումն իրականսւցվում Է ֆագոցիտոզի և պինոցիտոզի ճանապարհով: Այդ դեպքում պլազմային թաղանթը նյութի փոքր մասնիկների շուրջը ձևավորում Է խորը փոսիկ, ապա թաղանթի եզրերը փակվելով՝ առաջացնում են դեպի բջջի ներսը տեղաշարժվող բշտիկ: Որոշ քանակության մակրո- և միկրոմոլեկուլներ կարող են տեղափոխվել նաև միջբջջային ճեղքերով: Փոխադրման այդպիսի մեխանիզմը կոչվում Է պերսորբցիա: Նրա օգնությամբ տեղափոխվում են սպիտակուցները (հակամարմիններ ֆերմենտներ), խիլոմիկրոնները, բակտերիաները և այլ նյութեր:
Հիդրոլիզից առաջացած հիմնական սննդանյութերի միկրոմոլեկուների ներծծումն իրականացվում Է փոխադրման հետևյալ երեք մեխանիզմներով՝ պասիվ փոխադրում, հեշտացված դիֆուզիա և ակտիվ փոխադրում:

Պասիվ փոխադրումը տեղի Է ունենում նյութերի կոնցենտրացիոն, Էլեկտրաքիմիական և օսմոսային աստիճանականության հիման վրա և իրականացվում Է առանց Էներգիայի ծախսի: Պասիվ փոխադրման մեխանիզմներն են դիֆուզիան, օսմոսն ու ֆիլտրացիան: Այս մեխանիզմներով աղիքների լորձաթաղանթի միջով տեղափոխվում են մասնավորապես ջուրր, Cl- , ինչպես նաև այնպիսի նւութեո, ինչպիսիք են ասկորբինաթթուն, պիրիդոքսինն ու ռիբոՖլավինը: Բջջաթաղանթների թափանցելիությունը տարբեր նյութերի նկատմամբ միանման չէ: Ներծծման պրոցեսը բնորոշվում է ներծծվող նյութերի մոլեկուլների կառուցվածքով, չափերով, հատկություններով: Քանի որ բջջաթաղանթը պարունակում է մեծ քանակությամբ լիպիդներ, ապա թաղանթի միջով դիֆուզման համար նյութերը ինչ-որ չափով պետք է ճարպալույծ լինեն:

Նյութերի փոխադրումը խտության գրադիենտին հակառակ կոչվում է ակտիվ: Այն ունի մի քանի առանձնահատկություններ.
1) նրա համար պահանջվում է էներգիա: Թթվածնի անբավարարության, ջերմաստիճանի իջեցման ժամանակ, ինչպես նաև նյութափոխանակության արգելակիչների ներկայությամբ այն ընկճվում է:
2) նրա արագությունը բավականին մեծ է, սակայն չի կարող գերազանցել «հագեցման» որոշակի աստիճանը:
3) ակտիվ փոխադրման պրոցեսը ճնշվում է մրցակցային արգելակման բնույթի տարբեր նյութերով:

Սննդի բազմաթիվ բաղադրիչներ (ամինաթթուներ, միաշաքարներ, վիտամին B12, կալցիում) ներծծվում են հենց ակտիվ փոխադրման մեխանիզմով:
Ակտիվ փոխադրման պարզագույն ձեն իրականանում է թաղանթի վրա տեղադրված հատուկ փոխադրիչների օգնությամբ, որոնք միանալով տվյալ նյութի հետ այն անց են կացնում թաղանթից ներս և կրկին դիֆուզիայի ենթարկվում թաղանթի արտաքին մակերես:
Արդեն նշվեց, որ բացի նյութերի պասիվ և ակտիվ փոխադրումից գոյություն ունի նաև փոխադրման մեկ այլ ձև՝ հեշտացված դիֆուզիա: Այդպես է կոչվում այն պրոցեսը, երբ նյութերի դիֆուզիան կատարվում է ըստ խտության գրադիենտի և իրականացվում է հատուկ սպիտակուցային մոլեկուլների՝ փոխադրիչների մասնակցությամբ: Թաղանթային փոխադրման այդ ձևը, որը բնորոշ է որոշ ամինաթթուներին, միւպաքարներին և այլն' հասարակ դիֆուզիայի համեմատությամբ ընթանում է ավելի մեծ արագությամբ, սահմանափակ է և զգայուն է հատուկ արգելակիչների նկատմամբ: Ներծծվող նյութերը աղիքներից հեռացվում են արյունատար և ավշային անոթներով: Ստամոքսից, բարակ և հաստ աղիքներից արյունը, նրանում լուծված նյութերով, սկզբում դռներակով մտնում է լյարդ և հետո միայն արյան ընդհանուր հոսք: Իսկ բերանի խոռոչի և ուղիղ աղիքի լորձաթաղանթներից նյութերը ներծծվում են անմիջապես համակարգային անոթների արյան մեջ: Ավշահոսքը աղիքներից տեղի է ունենում աղիքային ավշային անոթներով դեպի կաթնային ցիստեռն, իսկ այնտեղից կրծքային ծորանով մտնում է անանուն երակ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին