Նյարդավորմանը մասնակցում են վեգետատիվ նյարդային համակարգի, ինչպես սիմպաթիկ, այնպես էլ պարասիմպաթիկ հատվածները։Արգանդը նյարդավորվում է գլխավորապես սիմպաթիկ նյարդերի հաշվին, որոնց միանում են ո. vagus, ո. phrenicus, ramus communicantes ողնուղեղային և սրբոսկրային հյուսակի նյարդաթելերը։


Արգանդի մարմինը նյարդավորվում է հիմնականում ենթասրբոսկրային նյարդի սիմպաթիկ նյարդաթելերի հաշվին (վերին ենթաորովայնային հյուսակ), որը սկսվում է որովայնային աորտային հյուսակից։


Արգանդի նեղուցը (isthmus uteri) նյարդավորվում է կոնքային (ստորին ենթաորովայնային) հյուսակից։ Բացի արգանդի վզիկից, այդ հյուսակը նյարդավորում է նաև ուղիղ աղիքը, միզապարկը, միզածորանները և հեշտոցը։ Այդ հյուսակը զույգ է, տեղակայված է արգանդի վզիկի երկու կողմերում։ Արգանդը նյարդավորվում է արգանդ հեշտոցային հյուսակի ճյուղերով, կազմված հիմնականում ստորին ենթաորովայնային հյուսակի նյարդաթելերով։Արգանդի վզիկը և հեշտոցը հիմնականում նյարդավորվում են պարասիմպաթիկ նյարդաթելերով, որոնք սկսվում են արգանդ-հեշտոցային հյուսակից։ Ձվարանները նյարդավորվում են ձվարանային հյուսակից, որը նյարդաթելեր ստանում է աորտային և երիկամային հյուսակներից։
Արգանդափողերը նյարդավորվում են մասնակիորեն ձվարանային հյուսակից և արգանդ-հեշտոցային հյուսակից։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին