Ներքին սեռական օրգանների արյունամատակարարումը կատարվում է աորտայից անմիջապես սկիզբ առնող անոթներից (ձվարանային զարկերակ) և ներքին են թազստային զարկերակից։Արգանդի արյունամատակարարումը կատարվում է գլխավորապես արգանդային զարկերակի (a. uterina) և ձվարանային զարկերակի (a. ovarica) միջոցով։ Արգանդային զարկերակը արյուն է մատակարարում արգանդին, արգանդի լայն և կլոր կապաններին, արգանդափողերին, ձվարաններին և հեշտոցին։Այն անցնում է արգանդի լայն կապանի հիմքով ցած և միջայնորեն, խաչվում է միզածորանների հետ, ճյուղավորվում և մի անոթ (a. vaginalis) տալով արգանդի վզիկին և հեշտոցին (արգանդի նեղուցի մակարդակով) թեքվում և արգանդի եզրով բարձրանում է վեր մինչև անկյուն։

Ծննդաբերած կանանց մոտ զարկերակը աչքի է ընկնում մեծ ճյուղավորվածությամբ։ Արգանդային զարկերակը ճյուղեր է տալիս արգանդի մարմնին, փողին (ramus tubaris) և ձվարանին (ramus ovar-icum): Դրանք իրենց հերթին առաջացնում են բազմաթիվ ճյուղավորումներ մկանային շերտում և լորձաթաղանթում։Ձվարանի և արգանդափողերի արյան մատակարարումը հիմնականում իրագործվում է ձվարանային զարկերակի հաշվին, որը սկսվում է որովայնային աորտայից և միզածորանի հետ իջնում է ցած։ Հասնելով մինչև ձվարանի կախակալ կապանը, ձվարանային զարկերակը ճյուղ է տալիս ձվարաններին, անաստամոզի ենթարկվելով արգանդային զարկերակի ձվարանային ճյուղերի հետ։ Ձվարանային զարկերակից դուրս են գալիս նաև արգանդափողերը սնուցող ճյուղեր։Հեշտոցի վերին հատվածի սնուցումը ապահովվում է հեշտոցային զույգ զարկերակների միջոցով (a. vaginalis), որը արգանդային զարկերակի ճյուղն է։ Հեշտոցի միջին հատվածի արյունամատակարարումը կատարվում է զույգ ստորին միզապարկային (a. vesicalls inferior) և միջին ուղիղաղիքային զարկերակի միջոցով (a. rectaiis media), որը ներքին ենթազստոսկրային զարկերակի (a. iliaca interna) ճյուղն է։ Սեռական օրգանների զարկերակներին ուղեկցում են համանուն երակները, որոնք պարամետրիումում կազմում են հզոր, միմյանց հետ անաստամոզվող հյուսակներ (միզապարկային, արգանդային, ուղիղաղիքային, ձվարանային և այլն)։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին