ներքին սեռական օրգաններՀեշտոց (vagina s. colpos).
Հեշտոցը առաձգական խողովակավոր մկանային օրգան է, որը վերին ծայրով գրկում է արգանդի վզիկը, իսկ ստորին ծայրով բացվում ամոթույքային ճեղքի մեջ : Այս օրգանը արտաորովայնային օրգւսն է՝ միայն դրա հետին կամարն է ծածկված որովայնամզով։ Այն արգանդի հետ կազմում է բութ անկյուն, որը բացվում է դեպի առաջ (anteflexion): Հեշտոցի երկարությունը հավասար է 10-12 սմ, լայնությունը՝ 3 սմ, պատի հաստությունը չի գերազանցում 3-4 մմ։ Ստորին հատվածում հեշտոցի լուսանցքը նեղ է, վերին հատվածում՝ ավելի լայն։
Սիջին մասում դրա պատերը հպվում են միմյանց։ Հեշտոցը սահմանակից է՝ առջևից միզապարկին և միզատար խողովակին, հետևից՝ ուղիղ աղիքին։
Հեշտոցի տեղադրության վրա էականորեն ազդում է միզապարկի և ուղիղ աղու վիճակը։
Հեշտոցը իր վերին ամենաշարժուն մասում կազմում է արգանդի վզիկի հեշտոցային մասը (portio vaginalis): Այդ հատվածում, միաձուլվելով արգանդի վզիկի հետ, հեշտոցն առաջացնում է ակոսանման տարածություն, որն ընդհանուր հեշտոցային մի կամար է (fornix vaginalis), որտեղ տարբերում են չորս բաժին (կամար) ՝ առաջային, հետին և երկու կողմնային։ Հետին կամարը ամենախորն է, սրա միջոցով են կատարվում ուղիղ աղիք-արգանդային փոսության (դուգլասյան փոսության) բոլոր ախտորոշիչ և բուժիչ ֆունկցիաները։Հեշտոցի պատը կազմված է հյուսվածքային երեք շերտից։ Արտաքինը (adventita vaginae) գլխավորապես կազմված է շարակցահյուսվածքային հենքից, որն իր մեջ ներառում է առանձին մկանաթելեր, բավականին ամուր է, հատկապես հեշտոցի ստորին հատվածներում։ Միջին կամ մկանային թաղանթը (tunica muscuiaris) իր հերթին կազմված է հարթ մկանաթելերի երեք շերտից, ներքին, արտաքին երկայնաձիգ և միջին օղակաձև (շրջանաձև)։ Հեշտոցի ստորին հատվածներում՝ միզասեռական եռանկյան անցման շրջանում, հարթ մկանային թելերին միանում են միջաձիգ զոլավոր մկանաթելեր, որոնք կոնքի հատակի մկանների, առաջին հերթին շեքի խոր միջաձիգ մկանների և հետանցքը բարձրացնող մկանի ածանցյալներն են։Ներքին շերտը (tunica mucosa). Հեշտոցի լորձաթաղանթը ծածկված է բազմաշերտ տակհակ էպիթելով, որը գեղձեր չի պարունակում և ընդունակ է եղջերացման։ Դրա մակերեսային շերտերը ամեն ամիս, կախված դաշտանային տարբերաշրջանի փուլից, պոկվում են։ Այդ լորձաթաղանթում գտնվող կեղծ գեղձերը խորշեր են, որոնք գոյանում են հարթ էպիթելի՝ մկանային շերտի մեջ ներդրման հետևանքով։ Հեշտոցի լորձաթաղանթում առկա են մաշկային որոշ տարրեր, հետևաբար այն յուրօրինակ փոփոխված մաշկի ածանցյալ է։ Տարբերում են էպիթելում հետևյալ շերտերը՝ մակերեսային (եղջերացող), հատիկւսվոր, մակերեսային և խորանիստ ելունավոր, գլանաբջջային, միջանկյալ, պարաբազալ և բազալ, որը տեղավորված է բազալ (հիմնային) թաղանթի վրա։
Հեշտոցի ենթալորձային շերտը թույլ է արտահայտված, այդ պատճառով լորձաթաղանթը անջատված է մկանային շերտից սեփական թաղանթով (membrana propria):
Սեռական հասունացման շրջանում հեշտոցի լորձաթաղանթը ձեռք է բերում լայնական ծալքավորում, որն ավելի արտահայտված է առաջային և հետին պատերի, հատկապես հեշտոցի առաջային պատի ստորին մեկ երրորդում, և կոչվում է հեշտոցի փոթ (rugae vaginales): Այդ ծալքերը գոյացնում են երկու երկայնաձիգ թմբիկներ՝ փոթաշար (columnae rugarum), որոնցից մեկը գնում է հեշտոցի առաջային պատի, իսկ մյուսը՝ հետին պատի մեջտեղով։ Երեխայի հեշտոցում այս ծալքերը շարունակվում են մինչև վերին ծայրը։Հեշտոցի չափերը և տարողունակությունը ենթակա են զգալի անհատական տատանումների։ Փոքր կոնքում հեշտոցը ֆիքսվում է հիմնականում միզասեռական ստոծանու և շարակցահյուսվածքային միջնորմի միջոցով։Ծննդաբերությունների և հատկապես երկարատև բարձր ներորովայնային ճնշման հետևանքով թուլանում են կոնքի հատակի մկանները և կարող է առաջանալ հեշտոցի պատերի իջեցում (առաջային կամ հետին), արգանդի մասնակի կամ լրիվ արտանկում։Հեշտոցի կողմնային բջջանքի մեջ ամրացած են արգանդի լայն կապանների հիմքերը, ինչպես նաև արգանդ-հեշտոցային երակային հյուսակի, արգանդային զարկերակի ճյուղերը, միզածորանները և ավշային անոթները։Հեշտոցի պատերի կողմնային հատվածներով անցնում են մնացուկային գոյացություններ, կազմված առաջնային երիկամի (վոլֆյան մարմին) մնացորդներից, որոնք կոչվում են հարտներյան անցքեր։
Իգական սեռի մոտ սաղմնային զարգացման շրջանում այդ անցքերը աճախցանվում են ամբողջ տարածության վրա, երբեմն դրանց լրիվ խցանում տեղի չի ունենում և այդ չխցանված հատվածներից կարող են գոյանալ ռետենցիոն բնույթի կամ հարտներյան ուղիների կիստաներ։
Հեշտոցի արյունամատակարարումն իրագործվում է ներքին ենթազստոսկրային զարկերակի (a. iliaca interna, s. hypogastrica) և հեշտոցային զարկերակի միջոցով (a. cervicovaginalis s. uterinae), որը արգանդային զարկերակի վայրէջ ճյուղն է։ Հեշտոցային զարկերակը սկսվում է արգանդային զարկերակից և շարունակվում հեշտոցի կողմնային պատերով, արյուն մատակարարելով հեշտոցի վերին հատվածին։ Հեշտոցի միջին հատվածը սնուցվում է ստորին միզապարկային զարկերակի միջոցով (a. vesicaiis inferior): Միջին ուղիղ աղիքային զարկերակը (a. haemorrhoidaiis media) և ներքին ամոթույքային զարկերակը (a. pudenda interna) ապահովում են հեշտոցի ստորին հատվածների սնուցումը։ Ներքին սեռական զարկերակը բաժանվում է ճյուղերի, որոնք գնում են դեպի հեշտոց։
Հեշտոցի երակները կազմում են հյուսակ՝ plexus venosus vaginalis, որտեղից արյունը հավաքվում և անցնում է ենթաորովայնային երակային համակարգ (v. hypogastricae):
Հեշտոցից ավշի հոսքը հիմնականում իրագործվում է երկու ուղղություններով, դրա ստորին 1/3-ից ավիշը հավաքվում է աճուկային մակերեսային և խոր ավշային հանգույցները (gl. unquinalis), իսկ դրա վերին 2/3-ից ավիշը թափանցում է կոնքի երեք խմբի ավշային հանգույցները՝ ենթազստային, ներքին ենթազստային և սրբոսկրային։
Հեշտոցի նյարդավորումն իրագործվում է ընդհանուր արգանդ-հեշտոցային (Ռեյն Յաստրեբովի) հյուսակի նյարդաթելերի հաշվին։ Հեշտոցի զգացողական նյարդավորումը կատարվում է սրբոսկրային՝ մեկ, երկու, երեք և չորս զույգ նյարդերի հաշվին։

Հեշտոցի ֆունկցիան.
1.Հեշտոցը մասնակցում է բեղմնավորման պրոցեսին։ Աեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկը անցնում է հեշտոց, այնտեղից սպերմատոզոիդները թափանցում են արգանդ և փողեր, որին նպաստում է լորձային խցանի, ինչպես և վզիկային լորձային սեկրետի առկայությունը։
2.Կարևոր է հեշտոցի դերը նաև ծննդաբերական ակտի ժամանակ։ Հեշտոցը արգանդի վզիկի հետ կազմում է ծննդաբերական խողովակ, որի միջով անցնում են պտուղը և ընկերքը։ Հղիության ընթացքում հեշտոցում կատարվում են մի շարք ֆիզիոլոգիական փոփոխություններ (պատի հիպերտրոֆիա և հիպերպլազիա), որի հետևանքով հեշտոցի պատը դառնում է առաձգական և տարողունակ։
3.Հեշտոցն ունի նաև արտատար ֆունկցիա, դրա միջոցով զանազան սեկրետներ, ինչպես նաև ծննդաբերությունից հետո լոխիան, դուրս են գալիս արտաքին միջավայր։
4.Հեշտոցի բազմաշերտ էպիթելում կատարվող ցիկլիկ փոփոխությունների ուսում-նասիրության միջոցով (կոլպոցիտոգիր) կարելի է դատել ձվարանների ֆունկցիայի մասին։
5.Հեշտոցի միջոցով կատարվում են ախտորոշիչ և բուժական գործողություններ։
6.Հեշտոցի կարևորագույն ֆունկցիաներից է դրա պատնեշային «ինքնամաքրման» կարողությունը։ էստրոգենների ազդերցության տակ հեշտոցի բազմաշերտ էպիթելի մակերեսային շերտերում սինթեզվում է գլիկոգեն, որը հեշտոցային ցուպիկների ազդեցության տակ ճեղքվում է, վերածվելով կաթնաթթվի, որն ոչնչացնում է հեշտոց թափանցած ախտածին միկրոօրգանիզմները (մանրէները)։
Մինչարբունքային և հետկլիմաքսային շրջանում, ինչպես նաև ծանր, ընդհանուր գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում նկատվում է ձվարանների ֆունկցիայի իջեցում, որի հետևանքով պակասում է գլիկոգենի սինթեզը հեշտոցի լորձաթաղանթում։ Արդյունքում ստացվում է կաթնաթթվի խտության իջեցում և հեշտոցի պարունակության ռեակցիայի վերափոխումը թթվայինից հիմնայինի, որի հետևանքով հեշտոցում բազմանում են ախտածին մանրէներ, իսկ հեշտոցային նորմալ ցուպիկները (Դոդերլեյնի ցուպիկներ) անհետանում են։
Կախված միկրոբային ֆլորայի բնույթից, տարբերում են հեշտոցի միկրոբիոցենոզի:

Ձվարաններ (ovarium).Ձվարան
Իգական սեռական զույգ գեղձեր են : Ձվարանը ձվաձև, 3 սմ երկարությամբ, 2 սմ լայնությամբ և 1 սմ հաստությամբ օրգան է։ Ունի երկու ծայր, վերին՝ քիչ կլորացած ծայրը դարձած է դեպի արգանդային փողը և կոչվում է փողային ծայր (extremitas tubaria), և դրան հակադիր ստորին, ավելի սրածայր ծայրը՝ արգանդային ծայր (extremitas uterina), որը ձվարանի սեփական կապանով միանում է արգանդին (lig. ovarii proprium): Ձվարանի երկու երեսները (facies medialis et lateralis) իրարից բաժանված են եզրերով։ Հետին ազատ եզրը (margo liber) կոր է, իսկ մյուս՝ առաջային կամ միջընդերային եզրը (margo mesovaricus) ուղիղ է և որովայնամզի մի կարճ ծայրով կպչում է միջընդերքին։ Այս եզրը կոչվում է ձվարանի դրունք (hilus), որովհետև դրա միջով ձվարանի մեջ են մտնում անոթներն ու նյարդերը։
Իր դրսային երեսով ձվարանը հպվում է կոնքի կողմնային պատին, վերևից սահմանակից է զստային արտաքին անոթներին (vasa iliaca externa) և պսոաս մկանին, առջևից՝ jig. umbilicale laterale, իսկ հետևից՝ միզածորանին։ Ձվարանի երկայնաձիգ տրամագիծն ուղղագիծ է։ Միջային երեսը դարձած է դեպի կոնքի խոռոչ, բայց դրա մեծ մասը ծածկված է փողով, որը ձվարանի միջընդերքի եզրով բարձրանում է վեր և հասնելով փողային ծայրին, շրջվում է ու ձվարանի ազատ եզրով ուղղվում ցած։
Ձվարանը արգանդի հետ կապված է իր սեփական կապանով (lig. ovarii proprium), որը կլոր ձգան է՝ պարփակված արգանդի լայն կապանի երկու թերթիկների միջև, և կազմված է գլխավորապես հարթ մկանաթելերից, որոնք շարունակվում են որպես արգանդի մկաններ։ Ձվարանի սեփական կապանը արգանդային ծայրից ձգվում է մինչև արգանդի կողմնային եզրը։ Ձվարանն ունի կարճ միջընդերք (mesovarium), որի միջոցով դրա առաջային եզրը կպչում է արգանդի լայն կապանի հետին թերթիկին։Ձվարանի վերին փողային ծայրին կպչում է ձվարանային ծոփը (fimbria ovarica), որը փողի որովայնային ծայրը շրջապատող ամենամեծ ծոփն է։ Այստեղ է կպչում նաև որովայնամզի եռանկյունաձև ծալքը ձվարանի կախակալ կապանը (lig. suspensorium ovarii), որը վերևից՝ կոնքի սահմանային գծից իջնում է ձվարանի վրա և իր մեջ պարփակում ձվարանային անոթներն ու նյարդերը։Ձվարանում տարբերում են սաղմնային խորանարդաձև էպիթել, շարակցահյուսվածքային (սպիտակուցային) թաղանթ (tunica aibuginea), կեղևային (substantia corticalis) և ուղեղային (substantia medullaris) շերտեր:Սպիտակուցային թաղանթը տեղակայված է մակերեսային էպիթելի տակ։ Կեղևային նյութը հպված է սպիտակուցային թաղանթին և պարունակում Է զարգացման տարբեր փուլերում գտնվող ֆոլիկուլներ (բշտիկներ), դեղին մարմնիկներ և սպիտակ բծեր։ Բշտիկների պարբերաբար հասունացման և պատռման հետևանքով, տարիքի հետ կապված, ձվարանի մակերեսը ծածկվում Է կնճիռներով և փոսություններով։Ձվարանը ծածկված չէ որովայնամզով, որն այստեղ հետ է զարգացած, փոխարենը այն ծածկված է սաղմնային էպիթելով։ Դրա շնորհիվ գրաֆյան բշտի պատռվելուց հետո ձվաբջիջն ընկնում է ձվարանի մակերեսի վրա, ապա ձվատար փողի մեջ (ծլական էպիթելը նպաստում է նաև պատռված բշտիկի տեղում ձվարանի մակերեսի վերականգնմանը)։Աջ ձվարանը սովորաբար ավելի մեծ է ձախից։Ձվարանի հավելումներ՝ մակձվարան (epoophoron) և հարձվարան (paraovarum) կամ ռոզենմյուլլերյան օրգան, որոնք երկու ռուդիմենտար գոյացություններ են, պարփակված լայն կապանի թերթիկների մեջ։Մակձվարանը (epoophoron) տեղավորված է արգանդափողին զուգահեռ, բարակ խողովակի ձևով, որից դուրս են գալիս 10-12 ավելի նեղ խողովակիկներ, որոնք ձգվում են ձվարանի դրունքի ուղղությամբ։Հարձվարանը (paroophoron) epoophoron-ից տեղակայված է միջայնորեն, ձվարանի միջընդերքի ամրացման տեղից ցած, և կազմված է մի շարք կույր խողովակիկներից, որոնցից ոչ հազվադեպ զարգանում են կիստաներ։

Ձվարանի կարևորագույն ֆունկցիաներն են՝

1.Բազմացման (գեներատիվ) ֆունկցիա.Սեռական հասունության ամբողջ ընթացքում ձվարաններում կատարվում են ֆռլիկուլների հասունացման, բեղմնավորման ընդունակ ձվաբջջի ձվազատման և ազատորեն որովայնի խոռոչ անցնելու ու դեղին մարմնի առաջացման ռիթմիկ կրկնվող պրոցեսները։

2.էնդոկրին ֆունկցիա.Ձվարաններում սինթեզվող հորմոնները (էստրոգեններ և պրոգեստերոն) նպաստում են կնոջ օրգանիզմի յուրահատուկ հատկանիշների զարգացմանը (մարմնակազմություն, նյութերի փոխանակություն, կաթնագեղձերի ձևավորում, դաշտանային ֆունկցիա)։

Արգանդ (uterus s. metrum տ. hysterus). Ներքին սեռական օրգաններ
Կենտ խոռոչավոր մկանակազմ օրգան է, տեղավորված է կոնքի խոռոչում, միզապարկի հետին և վերջնաղիքի առջևի մասերի միջև:
Արգանդը սեռահասուն կնոջ մոտ ունի առջևից հետ տափակացած տանձի ձև (նկար 7): Չծննդաբերած կնոջ մոտ երկարությունը 7-8 սմ է, ծննդաբերածի մոտ 8-9 սմ (որից 2,5 սմ-ը վզիկն է), լայնությունը՝ հատակի շրջանում՝ 4-5 սմ, հաստությունը՝ 1,5-3 սմ, զանգվածը՝ 50-100 գրամ։Արգանդում տարբերում են՝ հատակ, մարմին և վզիկ։ Հիմքը՝ հատակը (fundus), արգանդափողերի բացվածքներից վեր ընկած մասն է:
ճակատային կտրվածքի վրա արգանդի խոռոչը եռանկյունաձև է, դրա գագաթը դարձած է դեպի վզիկը, հիմքը՝ դեպի արգանդի հատակը : Հիմքի երկու անկյուններում բացվում են փողերը, իսկ եռանկյան գագաթի մոտ արգանդի խոռոչը շարունակվում է վզիկի խոռոչի կամ խողովակի մեջ (canalis cervici uteri):
Նորածին աղջկա արգանդի վզիկն ավելի երկար է, քան մարմինը, բայց վերջինս արագ աճում է սեռական հասունացման շրջանում : Ծերունական տարիքում արգանդը հետ է աճում, դրա հյուսվածքը գունատվում է և դառնում ավելի պինդ։

Մարմինը դեպի պարանոցը աստիճանաբար նեղանում է և դառնում է եռանկյունաձև։ Վզիկը (cervix) մարմնի անմիջական շարունակությունն է, ավելի կլոր ու նեղ։

Արգանդի վզիկը արտաքին ծայրով խրվում է հեշտոցի վերին թաղի մեջ, ընդ որում, վզիկի այս ներս մտած մասը կոչվում է հեշտոցային մաս (portio vaginalis), իսկ վզիկի վերին, անմիջապես մարմնին հպված մասը՝ վերհեշտոցային մաս (portio supravaginalis): Առաջային և հետին երեսները իրարից բաժանված են արգանդի կողմնային եզրերով (margo lateralis uteri dextra et sinistra): Արգանդի պատերի հաստության պատճառով դրա խոռոչը (cavum uteri), օրգանի մեծության հետ համեմատած, այնքան էլ մեծ չէ։
Արգանդի և վզիկի միացման սահմանը նեղացած է և կոչվում է արգանդի նեղուց (isthmus uteri), որը ներսից համապատասխանում է արգանդի ներքին բացվածքին (orifitium uteri internum): Վզիկի խողովակն իր հերթին բացվում է հեշտոցի մեջ՝ արգանդի արտաքին բացվածքով (ostium uteri s. orifitium externum uteri): Չծննդաբերած կնոջ արգանդի վզիկի բացվածքը կլոր է, իսկ ծննդաբերածներինը նման է լայնական ճեղքի:

 Արգանդի բացվածքը սահմանվում է երկու շուրթերով՝ labium anterius et posterius:
Արգանդի խոռոչը ծածկող լորձաթաղանթը հարթ է, ծալքեր չունի, իսկ վզիկի խո-ղովակում կան ծալքեր, որոնք կոչվում են արմավենանման ծալքեր (plicae palmatae) և բաղկացած են երկու երկայնաձիգ ծալքից՝ տեղակայված առաջային և հետին երեսներին։
Արգանդը որոշ չափով օժտված է շարժունությամբ, տեղավորված է այնպես, որ դրա երկայնաձիգ առանցքը մոտավորապես զուգահեռ է կոնքի առանցքին։ Երբ միզապարկը դատարկ է, արգանդի հիմքը դարձած է առաջ, միզապարկային երեսը՝ առաջ և ցած։ Արգանդի այս թեքումը կոչվում է առաջթեքում (anteversio):
Այս դիրքում արգանդի մարմինը, առաջ ծալվելով, վզիկի հետ գոյացնում է մի անկ-յուն, որը դեպի առաջ բաց է՝ առաջացնելով արգանդի առաջծալման (anteflexio) դրությունը։ Երբ միզապարկը լցված, լայնացած է, արգանդը թեքվում է հետ՝ առաջացնելով հետթեքում (retroversio): Արգանդի կայուն հետծալումը (retroflexio) արդեն ախտաբանական երևույթ է։ Որովայնամիզը արգանդի մարմինը առջևից ծածկում է մինչև վզիկը և շրջվում է միզապարկի վրա։ Միզապարկի և արգանդի միջև գոյանում է փոսություն, որը կոչվում է միզապարկ-արգանդային փոսություն (excavatio vesicouterina):
Արգանդի հետին երեսից որովայնամիզը որոշ տարածությամբ շարունակվում է նաև հեշտոցի հետին պատի վրա, որտեղից էլ շրջվում է ուղիղ աղիքի վրա։ Գրպանը, որը գոյանում է ուղիղ աղու, արգանդի և հեշտոցի միջև, կոչվում է ուղիղաղիք-արգանդային փոսություն կամ դուգլասյան փոս (excavatio rectouterina s. cavum Douglasi): Ուղիղ աղու և արգանդի միջև ձգվում են մկանաշարակցաներդային խրձեր, որոնք կոչվում են ուղիղաղիք-արգանդային մկաններ (m. recto-uterini):

Արգանդի պատերը կազմված են երեք հիմնական շերտից.
1.Արտաքին շերտ՝ շճապատյան կամ արգանդամիզ (perimetrium). Մա ընդերային որովայնամիզն է, որը սերտաճում է արգանդի հետ և կազմում է դրա շճապատյանը (tunica serosa):
2.Միջին շերտ մկանապատյան կամ արգանդամկան (myometrium). Սա մկանային շերտն է (tunica muscularis), որը կազմում է պատի հիմնական մասը։ Կազմված է հարթ մկանաթելերից, որոնք հյուսվում են իրար տարբեր ուղղություններով։ Մկանաթելերը դասավորված են երեք շերտով ներքին երկայնաձիգ, որը համապատասխանում է muscularis mucosae-ին: Միջին օղակաձևը բոլոր շերտերից ամենահաստն է։ Սրա միջով անցնում են խոշոր երակային հյուսակները, որի համար էլ կոչվում է անոթային շերտ (stratum vasculosum) և արտաքին երկայնաձիգ ենթաանոթային շերտ, գտնվում է անմիջապես որովայնամզի տակ (stratum supravasculosum): Շրջանաձև տեղակայված մկանախրձերը արգանդահատակի շրջանում կազմում են բարակ շերտ, դրանց հաստությունը հատկապես մեծանում է մարմնի և ստորին սեգմենտի (նեղուցի) շրջանում։
3.Ներքին շերտ՝ լորձապատյան կամ ներարգանդենի (endometrium): Սա լորձաթաղանթ է, որը ծալքեր չունի և. ծածկված է միաշերտ գլանաձև էպիթելով (թարթիչավոր և սեկրետոր)։ Սրա մեջ կան պարզ խողովակակազմ գեղձեր՝ glandulae uterinae, որոնք թա-փանցում են մինչև մկանային շերտը։ Վզիկի լորձաթաղանթի մեջ, բացի խողովակազմ գեղձերից, կան լորձային գեղձեր՝ (cervicalis): Հղիության ժամանակ էնդոմետրիումը վերածվում է ընկեցիկ թաղանթի։

Արգանդի հիմնական ֆունկցիաները . Մանկածնման ֆունկցիա.Ներքին սեռական օրգաններ
Կնոջ սեռահասունության ողջ ընթացքում արգանդի ֆունկցիոնալ շերտում տեղի են ունենում ցիկլիկ կրկնվող փոփոխություններ, որոնք պայմաններ են ստեղծում բեղմնավորված ձվաբջիջը՝ սաղմն ընդունելու և զարգացումն ապահովելու համար։ Այն պտղի համար հուսալի զետեղարան է։
Արգանդի բացվածքը սահմանվում է երկու շուրթերով՝ labium anterius et posterius:
Արգանդի խոռոչը ծածկող լորձաթաղանթը հարթ է, ծալքեր չունի, իսկ վզիկի խողովակում կան ծալքեր, որոնք կոչվում են արմավենանման ծալքեր (plicae palmatae) և բաղկացած են երկու երկայնաձիգ ծալքից՝ տեղակայված առաջային և հետին երեսներին։
Արգանդը որոշ չափով օժտված է շարժունությամբ, տեղավորված է այնպես, որ դրա երկայնաձիգ առանցքը մոտավորապես զուգահեռ է կոնքի առանցքին։ Երբ միզապարկը դատարկ է, արգանդի հիմքը դարձած է առաջ, միզապարկային երեսը՝ առաջ և ցած։ Արգանդի այս թեքումը կոչվում է առաջթեքում (anteversio):
Այս դիրքում արգանդի մարմինը, առաջ ծալվելով, վզիկի հետ գոյացնում է մի անկյուն, որը դեպի առաջ բաց է՝ առաջացնելով արգանդի առաջծալման (anteflexio) դրությունը։ Երբ միզապարկը լցված, լայնացած է, արգանդը թեքվում է հետ՝ առաջացնելով հետթեքում (retroversio): Արգանդի կայուն հետծալումը (retroflexio) արդեն ախտաբանական երևույթ է։ Որովայնամիզը արգանդի մարմինը առջևից ծածկում է մինչև վզիկը և շրջվում է միզապարկի վրա։ Միզապարկի և արգանդի միջև գոյանում է փոսություն, որը կոչվում է միզապարկ-արգանդային փոսություն (excavatio vesico-uterina):
Արգանդի հետին երեսից որովայնամիզը որոշ տարածությամբ շարունակվում է նաև հեշտոցի հետին պատի վրա, որտեղից էլ շրջվում է ուղիղ աղիքի վրա։ Գրպանը, որը գոյանում է ուղիղ աղու, արգանդի և հեշտոցի միջև, կոչվում է ուղիղաղիք-արգանդային փոսություն կամ դուգլասյան փոս (excavatio rectouterina s. cavum Douglasi): Ուղիղ աղու և արգանդի միջև ձգվում են մկանաշարակցաներդային խրձեր, որոնք կոչվում են ուղիղաղիք-արգանդային մկաններ (m. recto-uterini):
Արգանդի պատերը կազմված են երեք հիմնական շերտից.
1.Արտաքին շերտ՝ շճապատյան կամ արգանդամիզ (perimetrium). Սա ընդերային որովայնամիզն է, որը սերտաճում է արգանդի հետ և կազմում է դրա շճապատյանը (tunica serosa):
2.Միջին շերտ մկանապատյան կամ արգանդամկան (myometrium). Մա մկանային շերտն է (tunica muscularis), որը կազմում է պատի հիմնական մասը։ Կազմված է հարթ մկանաթելերից, որոնք հյուսվում են իրար տարբեր ուղղություններով։ Մկանաթելերը դասավորված են երեք շերտով ներքին երկայնաձիգ, որը համապատասխանում է muscularis mucosae-ին: Միջին օղակաձևը բոլոր շերտերից ամենահաստն է։ Արա միջով անցնում են խոշոր երակային հյուսակները, որի համար էլ կոչվում է անոթային շերտ (stratum vasculosum) և արտաքին երկայնաձիգ ենթաանոթային շերտ, գտնվում է անմիջապես որովայնամզի տակ (stratum supravasculosum): Շրջանաձև տեղակայված մկանախրձերը արգանդահատակի շրջանում կազմում են բարակ շերտ, դրանց հաստությունը հատկապես մեծանում է մարմնի և ստորին սեգմենտի (նեղուցի) շրջանում։
3.Ներքին շերտ՝ լորձապատյան կամ ներարգանդենի (endometrium): Սա լորձաթաղանթ է, որը ծալքեր չունի և ծածկված է միաշերտ գլանաձև էպիթելով (թարթիչավոր և սեկրետոր)։ Սրա մեջ կան պարզ խողովակակազմ գեղձեր glandulae uterinae, որոնք թա-փանցում են մինչև մկանային շերտը։ Վզիկի լորձաթաղանթի մեջ, բացի խողովակազմ գեղձերից, կան լորձային գեղձեր՝ (cervicalis): Հղիության ժամանակ էնդոմետրիումը վերածվում է ընկեցիկ թաղանթի։

Մանկածնման ֆունկցիա.
Կնոջ սեռահասունության ողջ ընթացքում արգանդի ֆունկցիոնալ շերտում տեղի են ունենում ցիկլիկ կրկնվող փոփոխություններ, որոնք պայմաններ են ստեղծում բեղմնավորված ձվաբջիջը՝ սաղմն ընդունելու և զարգացումն ապահովելու համար։ Այն պտղի համար հուսալի զետեղարան է։ Հղիության ընթացքում արգանդում տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ (հիպերտրոֆիա, հիպերպլազիա, էներգետիկ նյութերի ու տարրերի կուտակում), որոնք ապահովում են պտղի նորմալ զարգացումը և հասունացումը։

Արտամղման ֆունկցիա.
Երբ պտուղը հասունացած է կամ երբ արգանդում դրա համար պայմաններն անբավարար են, արգանդն այն արտամղում է դուրս։

Արգանդային փողեր
Արգանդային փող կամ ֆալոպյան փող (tuba uterina Fallopi s. salpinx), զույգ փողեր են (նկար 12), որոնք պարփակված են արգանդի լայն կապանի վերին մասը կազմող որովայնամզի մի ծալքի մեջ, որը կոչվում է փողի միջընդերք (mesosalpinx):
 Փողի երկարությունը մոտ 10-12 սմ է, ընդ որում, աջը սովորաբար քիչ ավելի երկար է ձախից։ Փողի արգանդին մոտ մասը 1-2 սմ տարածության վրա ունի հորիզոնական ուղղություն։ Կոնքի պատին հասնելով, այն շրջանցում է ձվարանը, սկզբում դրա առաջային եզրով ուղղվում է վեր, ապա հետ ու ցած սերտորեն հպվելով ձվարանի միջաձիգ եզրին։

Փողում տարբերում են հետևյալ մասերը.
1.Արգանդային մասը (pars interstitialis) փողի այն մասն է, որը պարփակված է արգանդի մեջ։
2.Նեղուցը (isthmus) արգանդին ամենամոտ հավասարապես սեղմված մասն է (փողի միջային 1/3-ը), որի տրամագիծը մոտ 2-3 սմ է։
3.Փողի ամպուլյար (լայնույթային) մաս (pars ampullaris), նեղուցից հետո դեպի դուրս հաջորդ բաժինն է, որի տրամագիծը աստիճանաբար մեծանում է և գրավում է փողի ամբողջ երկարության մոտավորապես կեսը։
4. Ձագարը (infundibulum) ամպուլյար մասի անմիջական շարունակությունն է՝ փողի ձագարաձև մի լայնացում, որի եզրերն ունեն բազմաթիվ տարբեր ձևերի ելուններ՝ ծոփեր (fimbria tubae): Ծոփերից մեկն ավելի ծավալուն է, քան մյուսները, որովայնամզի ծալքի միջով ձգվում է մինչև ձվարանը և կոչվում է ձվարանային ծոփ (fimbriae ovari):
Ձագարի ծայրին գտնվում է մի կլոր բացվածք՝ փողի որովայնային բացվածք (ostium abdominalae tubae), որի միջով ձվարանից անջատված ձվաբջիջն ընկնում է փողի ամպուլի մեջ։ Փողի մյուս բացվածքը, որով այն բացվում է արգանդի մեջ, կոչվում է փողի արգանդային բացվածք (ostium uterinae tubae):

Փողի պատի կազմությունը.
Անմիջապես որովայնամզի կամ շճային պատյանի (tunica serosa) տակ գտնվում է շարակցական հյուսվածքի շերտը (tunica adventitia), որով անցնում են անոթները և նյարդերը։ Շարակցահյուսվածքային շերտի տակ գտնվում է մկանային պատյանը (tunica muscularis), որը բաղկացած է երկու շերտ հարթ մկանաթելերից՝ արտաքին երկայնաձիգ (stratum longitudinale) և ներքին օղակաձև (stratum circulare), որն ավելի լավ է արտահայտված արգանդային հատվածում։
Լորձաթաղանթն (tunica mucosa) ունի բազմաթիվ երկայնաձիգ փողային ծալքեր (plicae tubariae), ծածկված թարթիչային էպիթելով։ Լորձաթաղանթը մի կողմից շարունակվում է արգանդի լորձաթաղանթի մեջ, մյուս կողմից՝ ostium abdominale-ի միջոցով միանում է որովայնի խոռոչի շճային պատյանին։

Արգանդափողերի ֆունկցիան.
1.Արգանդափողերը ձվազատմամբ անջատված ձվաբջիջն ընդունում և ամպուլյար հատվածում ապահովում են բեղմնավորման պրոցեսը.
2.Բեղմնավորված ձվաբջիջը փոխադրում են արգանդի խոռոչ.
3.Ներկայումս կա կարծիք, որ փողերը կնոջ սեռական հակման և սեռական բավարարվածության առաջացման համար կարևոր նշանակություն ունեն։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին