Իրականացման մակարդակում կամային ոլորտի շարժողական աղավաղում է (պարակինեզիա): Հիվանդի կողմից անհիմն բացասական վերաբերմունքն է արտաքին աշխարհի յուրաքանչյուր ազդակի հանդեպ, որն արտահայտվում է մերժումով, դիմադրությամբ, հակազդեցությամբ։ Տարբերում ենք նեգատիվիզմի երկու ձև՝ ակտիվ և պասիվ։ Ակտիվ նեգատիվիզմն արտահայտվում է դիմադրությամբ և հակազդմամբ, պասիվ նեգատիվիզմը՝ առանց որևէ դիմադրության հրահանգներն ու հանձնարարությունները չկատարելով:

 
 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին