Մուկոիդներ (լորձ)` ստամոքսահյութի կարևորագույն բաղադրիչներից են, որոնք պատելով ստամոքսի լորձաթաղանթը պաշտպանում են նրան մեխանիկական ու քիմիական ազդեցություններից։ Բացի նշվածից, լորձը միացնում է ջրում լուծված В և С վիտամինները, շնորհիվ որի ստամոքսահյութի կողմից նրանք չեն քայքայվում։ Մուկոիդների շարքին է պատկանում նաև Կասլի արյունաստեղծման ներքին գործոնը (գլիկոպրոտեին), որը միանալով սննդի հետ ներմուծվող վիտամին В12 -ին (ցիանկոբալամին)՝ նպաստում է նրա ներծծմանը։ Այդ գործոնի բացակայությունը առաջ է բերում վիտամին В12 անբավարարության սակավաբանություն, որի բուժման համար անհրաժեշտ է ներարկումների ձևով ներմուծել այդ վիտամինը;

  • Ստամոքսահյութի աղաբթւ[խ նշա-նակությունը։ Աղաթթուն կատարում է հե¬տևյալ ֆունկցիաները՝
  • Ստամոքսահյութի սպիտալուծիչ ֆերմենտների ներգործության համար ստեղծում է բարենպաստ рН:
  • Պեպսիnոգեnներից անջատելով արգելակիչ բաղադրամասը՝ ակտիվացնում է դրանց և առաջացնում ակտիվ պեպսիններ։
  • Կատարում է սպիտակուցների բնազրկում և ուռչեցում նպաստելով հետագա ճեղքմանը պեպսինների կողմից։
  • Օժտված է մանրէասպան ազդեցությամբ։ Ստամոքսում կարող է քայքայվել նույնիսկ խոլերայի վիբրիոնը։
  • Մասնակցում է ստամոքսաելքի սեղմանի գործունեության կարգավորմանը (ստամոքսի կողմից նպաստում է սեղմանի բացմանը, իսկ 12-մատնյա աղիքի կողմից՝ նրա փակմանը)։
  • Խթանում է ստամոքսի հյութարտադրությունը և շարժական գործունեությունը։
  • Ակտիվացնում է 12-մատնյա աղիքի պրոսեկրետին հորմոնը, որը դրդում է ենթաստամոքսային հյութարտադրությունը։
  • Կարգավորում է ստամոքսի ելքային G- բջիջների կողմից գաստրինի արտադրությունը։
  • Խթանում է էնտերոկինազ ֆերմենտի սինթեզը 12-մատնյա աղիքի լորձաթաղանթից։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին