Մուկոիդ ուռճեցումը շարակցական հյուսվածքի մակերեսային և դարձելի կազմալուծումն է: Այդ դեպքում հիմնական նյութում տեղի է ունենում գլիկոզամինոգլիկանների կուտակում և վերաբաշխում ամենից առաջ հիալուրոնաթթվի քանակի շատացման հաշվին: