Մթնշաղային վիճակը էպիլեպսանման գրգռվածությամբ սկսվում է հանկարծակի։ Բնորոշվում է գիտակցության և կողմնորոշման խորը խանգարմամբ։ Հիվնադները տեսողական և լսողական սարսափեցուցիչ ցնորքների և զառանցանքների ազդեցությամբ տակ դառնում են խիստ ագրեսիվ, փախչում են, հարձակվում հաճախ դառնալով չափազանց վտանգավոր շրջապատի համար։ Խանգարումը տևում է 2-3 ժամ, ավարտվում է լրիվ ամնեզիայով։