Գիտակցության հիսթերիկ մթնշաղային մթագնում. Գիտակցության հիսթերիկ մթնշաղային մթագնման կլինիկական պատկերը բնորոշվում է դրսևորումների մոզաիկ բնույթով, ինչպես նաև հիվանդի վարքի ցուցադրական երանգով։ Առաջանում են տեսողական ցնորքներ, ընդորում հիվանդի ողջ ապրումները կենտրոնացած են միայն պսիխոտրավմատիկ իրավիճակի շուրջը։ Երբեմն հիվանդը կարծես կրկին վերապրում է տեղի ունեցած իրավիճակը։ Օրինակ կինը, որը ենթարկվել է բռնության, սկսում է նորից պաշտպանվել, փախչել, լաց լինել։ Սակայն ավելի հաճախ տեղի է ունենում իրավիճակի վերապրում փոփոխված, հիվանդի համար բարենպաստ տարբերակով, օրինակ դատապարտված մարդը մտածում է, որ իրեն արդարացրել են, կամ երեխային կորցրած մայրը պնդում է, որ երեխան շուտով կվերադառնա դպրոցից։ Պսիխոզի վիճակից հիվանդները դուրս են գալիս աստիճանաբար։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին