ՄոնոցիտներԿազմում են արյան լեյկոցիտների 2-9%-ը։ Համարվում են մոնոնուկլեար ֆագոցիտային համակարգի (ՄՖՀ) կենտրոնական օղակը, որովհետև օժտված են ֆագոցիտային և մանրեասպան բարձր ունակությամբ։ Արյունից մոնոցիտները գաղթում են մարմնի հյուսվածքներն ու խոռոչները, որտեղ կատարվում է նրանց տարբերակումը։ Դրանք չափերով մեծանում են, հարստանում լիզոսոմներով, որոնց մեջ ավելանում է նաև ֆերմենտների քանակը։ Մասնագիտացած այս մոնոցիտներին հաճախ անվանում են մոնոցիտ-մակրոֆագեր։ Բորբոքային օջախներում  ինֆեկցիայի չենթարկված հյուսվածքներում մոնոցիտ-մակրոֆագերը կարող են կլանել մինչև 100 մանրէ։ Նրանց ֆագոցիտային ունակությունն առավելագույն չափի է հասնում թարախային բորբոքային օջախներում, որտեղ pH-ը թթվային է։ Նման pH-ի պայմաններուսմ նեյտրոֆիլները կորցնում են իրենց ֆագոցիտային հատկությունը, իսկ մակրոֆագները կլանում են և. միկրոբները և մահացած նեյտրոֆիլները։ Ֆագոցիտոզն ապահովող էներգիան մակրոֆագերն ստանում են էներգիայի փ-խանակության թթվածնային փուլում անջատված էներգիայից։

Ֆագոցիտոզի ընթացքում ուժեղանում է Օ2-ի յուրացումը, օքսիդացման հետևանքով անջատվում են Օշ-,HշՕշ և այլ ակտիվ նյութեր, որոնք մանրէասպան հատկություն ունեն։ Թթվածնից զուրկ պայմաններում, օրինակ, թարախակույտում, ֆագոցիտոզը շարունակում է անթթվածնային ճեղքման էնեիգիայի հաշվին։ Մակրոֆագերը կլանում են նաև ծերացած և վնասված բջիջները, մաքրում հյուսվածքները, նպաստելով առողջ և վնասված հյուսվածքների վերականգնման պրոցեսներին։ Այս գործունեության համար նրանց անվանում են «օրգանիզմի հավաքարարներ»։ Մարդկանց մակրոֆագերն արտադրում են ավելի քան 100 կենսաբանական ակտիվ նյութեր` ինտերլեյկին-1, կախեքսին, լիզոցիմ, ինտերֆերոն, կոմպլեմենտ, էլաստազա, պլազմոգեն, ֆիբրոգեն և այլն։ Ինտերֆերոնով է պայմանավորված մակրոֆագերի հակաուռուցքային, իմունոկարգավորման, հակավիրուսային և. այլ ազդեցություններ։ Ֆիբրոգենն արագացնում է կոլագենի սինթեզը և նպաստում ֆիբրոզ հյուսվածքի ձևավորմանը: Ինտերլեյկին I-ը խթանում է Т-լիմֆոցիտների և օստեոբլաստների բազմացումը, իսկ կախեքսինը ուռուցքային բջիջները ենթարկում է. մեռուկի (նեկրոզ)։ Վերջին երկու նյութերը միաժամանակ գրգռում  են նաև ջերմագոյացման կենտրոնը և բարձրացնում օրգանիզմի ջերմությունը։ Ֆագոցիտոզի ընթացքում մակրոֆագերը անտիգեններից մշակում են հատուկ նյութեր` իմունոգեններ, որոնց անմիջական մասնակցությամբ սկիզբ են առնում իմունոլոգիական բարդ ռեակցիաներ։ Իմունիտետի զարգացման մեխանիզմում մոնոցիտները սերտ համագործակցության (կոոպերացիա) մեջ են մտնում լիմֆոցիտների հետ։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին