Մխիթար Հերացու մեդալ, Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար:Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվում են քաղաքացիական և զինվորական բժիշկները, կրտսեր և միջին բուժանձնակազմի աշխատողները, դեղագործները, ինչպես նաև բարեգործները և այլ անձինք:Մխիթար Հերացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Մխիթար Գոշի մեդալից հետո:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին