Մկանների սեփական ռեֆլեքսներՈղնուղեղի առավել պարզունակ ռեֆլեքսներին են պատկանում ջլային ռեֆլեքսները։ Նրանք դրսևորվում են, երբ մկանի (հատկապես տարածիչ) ջլին հասցվում է թեթևակի հարված, որին մկանը պատասխանում է կարճատև և արագ կծկումով։ Ջլային ռեֆլեքսի օրինակ է ծնկային ռեֆլեքսը, որն ի հայտ է գալիս, երբ հարված է հասցվում ազդրի քառագլուխ մկանի ջլին։ Նման ռեֆլեքս է դրսևորվում, երբ հարված է հասցվում աքիլեսյան ջլին, ինչպես նաև վերին ծայրանդամների ջլերին։ Ջլային ռեֆլեքսների արագ զարգացումը բնորոշում է նրանց մեխանիզմի պարզությունն ու դրդման նվազագույն ուշացումով հաղորդումը։ Այդպիսի ռեֆլեքսներն ունեն միասինապսային տղեղ։ Միջողնային հանգույցի զգացող նեյրոնից, որն ակտիվանում է մկանային իլիկների ընկալիչներից, դրդումը հետին ներվարմատիկով անմիջականորեն հաղորդվում է շարժանեյրոեին, որի աքսոնը հասնում է մկանին։ Նկարագրված ռեֆլեքսային աղեղը միսինապսային է, քանի որ այն ունի մեկ սինապս ողնուղեղային հանգույցի առբերիչ նեյրոնի և առաջային եղջյուրի շարժանեյրոեի միջև:

Ողնուղեղի մեկ այլ պարզունակ ռեֆլեքս է ձգման ռեֆլեքսը (միոտատիկ ռեֆլեքս)։ Ի տարբերություն ջլային ռեֆլեքսի, որն իրենից ներկայացնում է կարճատև (փողային) ռեակցիա, ձգման ռեֆլեքսն ունի լարումային բնույթ։ Այն առաջանում է մկանային նույն ընկալիչների համապատասխան գրգռումից, որոնք ասինխրոն կերպով լիցքաթափվում են։ Շարժանեյրոնները տևական ասինխրոն ազդակներ ստանալու դեպքում անընդհատ պարպվում են, որը տնում է այնքան ժամանակ, քանի ղեռ պահպանվում է լարումային կծկումը։ Այդ ռեֆլեքսի նշանակությունը այն է, որ նա կարգավորելով մկանի կծկման ուժը նրա ծանրաբեռնվածությանը համապատասխան, մասնակցում է մարմնի ստատիկայի և դիրքի պահպանմանը երկրի ձգողական ուժին հակազդելու համար։ Ջլային և ձգման ռեֆլեքսներն առաջացվում են մկանների ընկալչական ապարատի գրգռումով։ Ուստի նրանք միավորվում են մկանների սեփական ռեֆլեքսներ անվան տակ։ Այդ ռեֆլեքսների բնորոշ հատկությունը նրանց տեղայնությունն է։ Մկանների սեփական ռեֆլեքսները, որպես կանոն, ուղղված են այն մկանին, որի ընկալիչները գրգռվում են։ Ողնուղեղի պարզագույն ռեֆլեքսների համաձայնեցումը կարող է իրականացվել ողնուղեղային մեխանիզմներով (օրինակ, նրանց արգելակումը հակազդող շարժողա-կան ռեֆլեքսներով), կամ վարընթաց ազդեցություններով։ Մյուս կողմից, պրոպրիոցեպտիվ առբերիչ ազդակումը օգտագործվում է ԿՆՀ-ում ոչ միայն պարզ ռեֆլեքսային ռեակցիաների համար։ Այն հզոր ճյուղավորումներ է արձակում դեպի վերընթաց ուղիները, տեղեկություններ հաղորդելով գլխուղեղի տարբեր բաժիններին շարժողական ապարատի վիճակի մասին։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին