Մկանների աշխատանքՄկանների առաձգականությունը և մածուցիկությունը։ Մկանի աշխատանքի ժամանակ փոխվում են նրա ֆիզիկական հատկություններն որպես առաձգական-մածուցիկ մարմնի։ Առաձգականությունը մարմնի դիմադրությունն է ձևախախող ուժերի ազդեցության նկատմամբ։ Մկանի ձևախախտումը սովորաբար տեղի է ունենում ձգման ժամանակ նրա երկարության փոփոխմամբ։ Մկանը դիմադրում է ձգող ուժերին։ Այդ դիմադրությունն էլ կոչվում է լարում, որը կարող է չափվել ձգող ծանրության կշռով (կգ-ով)։ Մկանի առաձգականությունը փոքր է, բայց կատարյալ, քանի որ ձևախախտման համար անհրաժեշտ է ոչ մեծ ձգող ուժ։ Մածուցիկությունը որոշվում է մարմնի ձևախախտման ժամանակ մասնիկների ներքին շփման մեծությամբ։ Միջաձիգ զոլավոր մկանների մածուցիկությունը հարթ մկաններից փոքր է։ Արանով է բացատրվում հարթ մկանների դանդաղ թուլացումը և նյարդերով հաղորդվող ոչ հաճախակի ազդակներով լարումային կամ կծկված վիճակն երկարատև պահպանելու ընդունակությունը։

Մկանաթելիկների կծկողական ապարատը միացած է առաձգական ջլերին հաջորդաբար։ Բացի դրանից ունեն նաև զուգահեռ միացած ճկուն առաձգական տարր։ Հանգիստ մկանի մածուցիկությունը փոքր է, իսկ դրդվածինը մեծ (կամրջակների կարթմամբ): Իզոմետրիկ կծկման դեպքում կամրջակների աշխատանքը նպաստում է միայն առաձգական տարրի ձգմանը և լարվածությանը։ Այս աշխատանքը կարող է արտահայտվել որպես կամրջակներով բարակ ակտինային թելիկների պարբերական տեղափոխում դեպի սարկոմերի կենտրոնը, սակայն յուրաքանչյուր անգամ առաձգական ուժի հաշվին ուղեկցվում է նախկին վիճակին վերադարձումով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին