Մկանային տոնուսն արտահայտում է մկանների լարման աստիճանը: Տոնուսի առկայությունը պայմանավորված է մի շարք մեխանիզմներով: Հանգստի վիճակում մկանները լրիվ չեն թուլանում: Պատճառն այն է, որ մկաններն օժտված են որոշակի առաձգականությամμ` տուրգորով, որի շնորհիվ մկանը կառուցվածքային փոփոխություններ չկրելով` դիմադրում է գործադրված ճնշմանն ու երկարաձգմանը: Դա մկանի պլաստիկ տոնուսն է: Մկանը թեթևակի ձիգ վիճակում պահող այդ առաձգականությունը պայմանավորված է ոչ թե մկանի նյարդային գրգռմամբ, այլ առանձին մկանային բջիջների կառուցվածքային առանձնահատկություններով, նյութափոխանակությամբ, արյան և ավշի շրջանառությամբ, շարակցահյուսվածքային տարրերի առկայությամμ: Պլաստիկ տոնուսը պահպանվում է նույնիսկ մկանի նյարդազրկման պայմաններում: Նյարդային համակարգի միջոցով անմիջականորեն ակտիվանում են, ճիշտ է` մասնակիորեն, այն մկանները, որոնք ապահովում են մարմնի դիրքը: Դա պոստուրալ մկանային տոնուսն է:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին