Մկանների տոնիկ նյարդավորման խանգարման հետևանքով առաջանում է նույն կողմի մկանների թորշոմ ածություն և ակտիվության նվազում (ադինամիա): Աննշան ֆիզիկական ծանրաբեռնվածությունից մկաններն արագ հոգնում են (ասթենիա): Թուլանում ու դանդաղում են ջլային ռեֆլեքսները: Մեծանում է հոդերի շարժունությունը: Ադինամիան, ասթենիան և դրանց հետ կապված մկանային ուժի նվազումը ստեղծում են "ուղեղիկային պարեզի" կեղծ պատկեր: Ուղեղիկի որդի վնասման ժամանակ առաջանում է տարածուն մկանային հիպոտոնիա, որը հայտնաբերում են տարբեր հոդերում պասիվ շարժումների օգնությամբ: Ուղեղիկի կիսագնդերի ախտաբանական փոփոխությունների դեպքում հիպոտոնիան ընդգրկում է միայն ախտահարված կիսագնդի կողմի մկանները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին