Մկանային դիստոնիա: Արտահայտվում է մկանների ակամա, դանդաղ զարգացող և երկար տևող կծկումներով, որոնք առաջ են բերում ծալում, տարածում կամ առանձին մարմնամասի պտույտ: Օրվա ընթացքում նույն մկանում հիպերտոնիան կարող է փոխարինվել հիպոտոնիայով: Արդյունքում մարմինն ու վերջույթներն ընդունում են ախտաբանական դիրքեր: Դիստոնիան ուժեղանում է հույզերի ժամանակ և լրիվ անցնում է քնած վիճակում:Ըստ տեղակայման` դիստոնիան լինում է տարածուն և տեղային, ըստ ծագման` առաջնային (իդիոպաթիկ) և ախտանիշային: Ախտանիշային ձևերը հանդիպում են պարկինսոնիզմի, ցրված սկլերոզի, մանկական ուղեղային պարալիզի, հոգեկան հիվանդությունների և հակափսիխոտիկ դեղերի օգտագործման ժամանակ: Առաջնային մկանային դիստոնիան կրում է տարածուն բնույթ և հայտնի է որպես տորսիոն դիստոնիա:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին