Մեծամասամբ միզային համակարգի երկատումը չունի կլինիկական նշանակություն և ախտորոշվում է պատահական: Երկատումը կարող է լինել լրիվ (երկու լրիվ առանձին երիկամային ավազաններ և միզածորաններ առանձին բացվածքներով) կամ մասնակի: Շատ երկատված համակարգեր զուգակցվում են միզապարկ-միզածորանային համակցման-ի անոմալիայի հետ՝ միակողմանի կամ երկկողմանի և հայտնաբերվում են բարդությունների զարգացումից հետո միայն (միզուղիների ինֆեկցիա, անմիզապահություն): Վերին հատվածի օբստրուկցիան սովորաբար պայմանավորված է ուրեթերոցելլեով: Վերին հատվածի ՊՈՒՀ օբստրուկցիան հազվադեպ է հանդիպում: Վիրաբուժական շտկման անհրաժեշտություն է առաջանում բարդությունների զարգացման կամ երիկամի ֆունկցիայի խանգարման դեպքում: ՄՄՀ սովորաբար լինում է դեպի ստորին բևեռի միզածորան:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին