Միզասեռական ստոծանի (diaphragma urogenitalis). Միզասեռական ստոծանու առաջային բաժինը կազմված է շարակցաներդային հյուսվածքից և կոչվում է շեքի լայնական կապան (lig. transversum perinei): Իր հետին, ավելի մեծ մասում, միզասեռական ստոծանին մի մկանային շերտ է, որը վերևից և ներքևից ծածկված է փակեղային թերթիկներով։ Այս շերտի մեջ կա երկու մկան՝ m. transversum perinei profundus և m. sphincter urethrae s. sphincter urethrae membranacae:

  • Շեքի խորանիստ լայնական մկանը (m. transversus perinei profundus) սկսվում է նստային թմբերից և նստոսկրերի ստորին վերելակ ճյուղերի այն մասերից, որոնք կից են թմբերին։ Այստեղից մկանաթելերը ձգվում են միջայնորեն Միզուկի սեղմիչը (m. sphincter urethrae) օղի ձևով շրջապատում է միզուկի թաղանթային հատվածը և կծկվելիս սեղմում է այն։
  • Կանանց միզասեռական ստոծանու մկանային շերտը կազմված է շեքի թույլ զարգացած լայնական խորանիստ մկանով և մկանաթելերի շրջանաձև խրձերով, որոնք ընդգրկում են միզուկը ու հեշտոցը և կծկվելիս սեղմում են դրանք։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին