Երեխաների մոտ միզապարկի նեյրոգեն դիսֆունկցիայի հիմնական պատճառն է ողնաշարի դիսռաֆիզմը, ավելի հազվադեպ ողնաշարի ուռուցքները և տրավմաները: Մենինգոմիելոցելեով (ՄՄՑ) գրեթե բոլոր հիվանդները ունեն միզապարկի ախտահարում: Սովորաբար ՄՄՑ հայտնաբերվում է պրենատալ ՈՒՀ-ամբ, սակայն նույնիսկ այժմ շատ հիվանդների մոտ հիվանդությունը ախտորոշվում է միայն ծնվելուգ հետո: Բուժումը, որը տարվում է տարբեր պրոֆիլի բժիշկների կողմից ուղղված է բաց դեֆեկտի փակմանը և ուղեկցող հիդրոցեֆալիայի շունտավորմանը: Ուրոլոգիական հետազոտությունը ՄՄՑ փակումից անմիջապես հետո ներառում է ռադիոլոգիական քննություններ (ՈՒՀ, միկցիոն ցիստոուրեթրոգրաֆիա)՝ ուրեթերոհիդրոնեֆրոզի և ՄՄՀ-ի բացառման համար և ուրոդինամիկական քննություններ՝ միզապարկի ֆունկցիայի գնահատման համար:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին