Միզապարկ-միզածորանային հետհոսքՄՄՀ է կոչվում մեզի պաթոլոգիական հետադարձ հոսքը միզապարկ-միզածորանային միակցումից դեպի միզային համակարգի վերին հատված: ՄՄՀ-ը համակցվում է պիելոնեֆրիտի զարգացման և երիկամների սպիացման/կնճռոտման բարձր ռիսկի հետ: ՄՄՀ-ի և երիկամների կնճռոտումը կոչվում է ռեֆլյուքս-նեֆրոպաթիա: ՄՄՀ-ը ավելի հաճախ ախտորոշվում է պրենատալ հայտնաբերված միզային համակարգի անոմալիաներով (30%) երեխաների մոտ կամ պիելոնեֆրիտից հետո (20-50%): Պիելոնեֆրիտ չկրած հիվանդների մոտ հազվադեպ է հանդիպում (<1%): ՄՄՀ-ի ախտորոշման «ոսկե ստանդարտ» է հանդիսանում միկցիոն ցիստոուրեթրոգրաֆիան: Այն պետք է իրականացնել միզուղիների ինֆեկցիայի էպիզոդից 2-6 շաբաթ անց: Ինչքան բարձր է ՄՄՀ-ի աստիճանը այնքան ցածր է սպոնտան լիկվիդացման և բարձր՝ երիկամի կնճռոտման հավանականությունը:

ՄՄՀ-ը կարող է լինել առաջնային կամ երկրորդային: Միզապարկ-միզածորանային համակցման բնածին անբավարարությունը ինտրամուրալ հատվածի կարճացման հետ (միզապարկի պատի սահմաններում) բերում է առաջնային հետհոսքի: Երկրորդային ՄՄՀ-ը պայմանավորված է ներմիզապարկային ճնշման բարձրացմամբ, որը բերում է անատոմիապես նորմալ -միզածորանային համակցման անբավարարության:Դեղորայքային կամ վիրաբուժական բուժման նպատակը պիելոնեֆրիտի և երիկամի կնճռոտման կանխումն է: Դեղորայքային բուժումը դա հակաբակտերիալ պրոֆիլակտիկան է և, որը ավելի կարևոր է միզապարկի դիսֆունկցիայի շտկումը և միզուղիների ինֆեկցիայի ռեցիդիվների անհապաղ բուժումը: Պրոֆիլակտիկան սովորաբար իրականացվում է հակաբակտերիալ պրեպարատների չափավոր դեղաչափերով կամ ՄՄՀ-ի վիրաբուժական շտկմամբ: Ավելի հաճախ կիրառվում է Ամոքսիցիլլինը, Տրիմետոպրիմ/Սուլֆամետաքսազոլը կամ Նիտրոֆուրանտոինը՝ թերապևտիկ դեղաչափի 1/2 կամ 1/3-ի չափով: Վիրաբուժական միջամտության նպատակն է ՄՄՀ-ի վերացումը միզապարկ- միզածորանային փականային մեխանիզմի վերակազմավորման միջոցով:  Վիրաբուժական միջամտության ցուցում են հանդիսանում հետհոսքի բարձր աստիճանը, որն ուղեկցվում է ծանր ֆեբրիլ ինֆեկցիաներով, բուժման ինքնակամ ընդհատումը հիվանդի կողմից կամ ՄՄՀ-ը, որը շարունակվում է մինչև բարձր մանկական տարիքը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին