Բացի արյան էրիթրոցիտների մեջ շրջանառող հեմոգլոբինից սրտամկանում և կմախքային մկաններում գոյություն ունի հեմոգլոբինի մի այլ տարատեսակ, որը կոչվում է միոգլոբին։ Միոգլոբինի ոչ սպիտակուցային մասը` հեմը, ունի նույն քիմիական կառուցվածքը, իսկ սպիտակուցային մասը գլոբինը տարբեր է, որի շնորհիվ միոգլոբինը ավելի մեծ խնամակցություն ունի թթվածնի հանդեպ, քան հեմոգլոբինը։ Նրա փեղեկման կորն ավելի ձախ է թեքված։ Օրգանիզմի ամբողջ թթվածնի 14%-ը միոգլոբինի ձևով պահեստված է մկաններում։ Մկանների կծկման ժամանակ նրանց մազանոթների մեծ մասը սեղմվում է և նրանց մեջ արյան հոսքը ժամանակավորապես դադարում է։ Այդ դեպքում մկանային բջիջներն օգտագործում են միոգլոբինի մեջ պահեստված թթվածինը։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին