Միջուկային զենք  են  կոչվում այն ռազմամթերքները (հրթիռ, ռումբ, ական), որոնց կործանիչ և ախտահարող ազդեցությունը հիմնված է ատոմի միջուկի էներգիայի օգտա-գործման վրա: Միջուկային զենքը հանդիսանում է ամենահզոր և վտանգավոր զենքերից մեկը, որը վտանգ է սպառնում միլիարդավոր մարդկանց ոչնչացմանը, երկրագնդում նորմալ կենսագործունեության ոչնչացմանը երկարատև ժամկետով: Հայտնի է միջուկային զենքի 3 հիմնական տեսակ` միջուկային (ատոմային) զենք, ջերմամիջուկային և նեյտրոնային: Միջուկային (ատոմային) ռազմամթերքը հիմնված է ուրան – 235-ի և պլուտոն 239-ի միջուկների բաժանման շղթայական ռեակցիայի էներգիայի օգտագործման վրա: Ջերմամիջուկային  ռազմամթերքը պարունակում է իր մեջ միջուկային ռումբի բոլոր բաղա-դրամասերը, և բացի այդ ջերմամիջուկային լիցք և բնական ուրան 238: Ջերմամիջուկային ռումբի պայթյունը կատարվում է 3 փուլով: Նեյտրոնային  ռազմամթերքը (ռումբը)  իրենից ներկայացնում է ջերմամիջուկային ռումբի հատուկ տեսակ, որը պարունակում է պլուտոնային լիցք, դեյտերիում և տրիտիում:Միջուկային պայթյունի հզորությունը որոշվում է պայթյունի ժամանակ առաջացած էներգիայի քանակով: Այդ էներգիան ընդունված է արտահայտել տրոտիլային համարժեքով, այսինքն տրոտիլի այն քանակով (արտահայտված տոննաներով), որի պայթյունի ժամանակ անջատվում է նույնքան էներգիա, որքան տվյալ միջուկային զինամթերքի պայթյունի դեպ-քում: Զինամթերքի հզորությունը չափվում է տոննաներով, կիլոտոննաներով (1կտ=1000տ), մեգատոննաներով (1մտ = 1000000 տ):Բոլոր տեսակի միջուկային զինամթերքները ըստ հզորության բաժանվում են`

  • Խիստ փոքր - (1 հազ տոննայից պակաս)1կտ-ից պակաս
  • Փոքր - (1-10 հազտ) 1-10 կտ
  • Միջին - (10-100 հազ տ) 10-100 կտ
  • Խոշոր - (100000-1000000 տ) 100 կտ -ից 1 մտ
  • Գեր խոշոր (1000000 տ և ավել) 1 մտ -ց ավել
  •  

Միջուկային զինամթերքները տեղափոխելու նպատակով օգտագործվում են հետևյալ միջոցները`

  • Բալիստիկ և թևավոր հրթիռները
  • Ավիացիա (տարբեր շառավիղի և տեսակի ինքնաթիռներ)
  • Հրետանի (փողային և հրթիռային)
  • Ստորջրյա և վերջրյա նավեր
  • Միջուկային ֆուգասներ

Տարբերում են հետևյալ միջուկային պայթյունները`

  • Բարձրադիր
  • Օդային
  • Վերգետնյա (վերջրյա)
  • Ստորգետնյա (ստորջրյա)

Բարձրադիր - միջուկային պայթյուն, որը տեղի է ունեցել հողի մակերևույթից 10 կմ և ավել բարձրության վրա:

Օդային - միջուկային պայթյուն, որը տեղի է ունեցել օդում այնպիսի բարձրության վրա երբ լուսարձակող հատվածը չի շփվում հողի (ջրի) մակերևույթի հետ և հողի մակե-րևույթից 10 կմ բարձրության սահմաններից դուրս չի գալիս:Վերգետնյա (վերջրյա) - միջուկային պայթյուն, որը տեղի է ունեցել հողի մակերևույթի (ջրի) վրա: Այս պայթյունի ժամանակ լուսարձակող հատվածը շփվում է հողի մակերևույթի (ջրի) հետ:

Ստորգետնյա - միջուկային պայթյուն, որը տեղի է ունեցել հողի տակ:

Ստորջրյա - միջուկային պայթյուն, որը տեղի է ունեցել ջրի տակ:

Պայթյունի տեսակը որոշվում է ելնելով միջուկային զենքի օգտագործման նպատա-կից, ոչնչացվող օբյեկտի հատկություններից և պաշտպանվածության աստիճանից:

Գետնի մակերևույթի այն կետը, որի տակ (կամ վրա) տեղի է ունեցել միջուկային պայթյունը, կոչվում է պայթյունի էպիկենտրոն:

Միջուկային պայթյունի ընթացքում առաջանում են հետևյալ ախտահարող գործոնները`

  • Հարվածող ալիք - որի վրա ծախսվում է էներգիայի 50%
  • Լուսային ճառագայթում - 35%
  • Թափանցող ճառագայթում - 4%
  • Տեղանքի ռադիոակտիվ վարակում - 10%
  • Էլեկտրոմագնիսական իմպուլս - 1%

Հարվածող ալիքի ախտահարող ազդեցությունը.Հարվածող ալիքը իրենից ներկայացնում է խիստ սեղմված և շիկացած օդի շերտ, որը տարածվում է պայթյունի կենտրոնից բոլոր ուղղություններով գերձայնային արագու-թյամբ: Հարվածող ալիքի շարժումը ուղեկցվում է ամպրոպանման ձայնով, որը շրջապատում լսվում է մեծ տարածության վրա: Հարվածող ալիքը հիմնական ախտահարող գործոնն է, որի վրա ծախսվում է պայթյունի էներգիայի 50 %-ը (Հիրոսիմայում հարվածող ալիքի ազդեցությունից բնակչության 40%-ի մոտ առաջացել էին վնասվածքներ, որից 20%-ը մահացել էին): Շիկացած օդի շերտի առաջնային սահմանը բնորոշվում է խիստ բարձր ճնշմամբ և կոչվում է հարվածող ալիքի ճակատ: Հարվածող ալիքի շարժման արագությունը և տարածման հեռավորությունը կախված է պայթյունի հզորությունից, քամու արագությունից և տեղի ռելիեֆից: Հարվածող ալիքի կործանիչ և ախտահարող ներգործությունը հիմնականում պայմանավորված է`

  • Ճակատում ավելցուկային ճնշմամբ
  • Օդի արագացված հոսքով
  • Ավելցուկային ճնշման ազդեցության ժամանակից

 

Ավելցուկային ճնշումը - դա նորմալ մթնոլոտրային ճնշման և հարվածող ալիքի ճակատում առաջացած մաքսիմալ ճնշման տարբերությունն է, չափվում է կգ ուժ/սմ2, կամ պասկալներով: Պասկալը - դա ճնշման միավորն է: /1կՊա = 0,01 կգ/սմ2/  1 կգ ուժ/սմ2 = 100 կՊա/

Օդի արագացված հոսքը - դա դինամիկական ծանրաբեռնվածությունն է, որը ստեղծվում է օդի արագացված հոսքով, նույնպես չափվում է պասկալներով, իսկ ավելցուկային ճնշման երկարատևության ազդեցությունը չափվում է վայրկյաններով:Հարվածող ալիքը մարդկանց ախտահարում է կամ անմիջականորեն (ուղղակի), կամ անուղղակի (փլուզվում են շենքեր, կառույցներ, թռչում են բեկորներ, որոնք հարվածում են մարդկանց և վնասում): Մարդու մարմնի վրա հարվածող ալիքի անմիջական ազդեցությունից ակնթարթորեն առաջանում են դեֆորմացիա, որը տարածվում է մարմնի  մեջ և եթե թանձր հյուսվածքներից այն փոխանցվում է օդ պարունակող  օրգաններին (թոքեր), կամ հեղուկ պարունակող օրգաններին (լեղապարկ, գլխուղեղի փորոքներ և այլն) առաջացնում է օրգաններում և հյուսվածքներում բազմաթիվ պատռվածքներ: Հարվածող ալիքի անուղղակի ազդեցությունից կարող են առաջանալ մեխանիկական վնասվածքներ (փակ և բաց վնասվածքներ): Վնասվածքների ծանրությունը կախված է ճնշման ուժից և պայթյունի էպիկենտրոնի հեռավորությունից: Հարվածող ալիքի  ճակատում  բարձր ավելցուկային ճնշման դեպքում օդի ջերմաստիճանը կարող է զգալիորեն մեծանալ, օրինակ 100կՊա ավելցուկային ճնշման դեպքում օդի ջերմաստիճանը հասնում է 3500C, առաջացնում է վերին շնչուղիների և մարմնի բաց մասերի այրվածքներ:Մարդու համար մեծ վտանգ է ներկայացնում նաև հարվածող ալիքի անուղակի (երկրորդային) ազդեցությունը: Հիրոսիմայում և Նագասակիում բնակչության 70-80% մեխանիկական վնասվածքները առաջացել են թռչող առարկաներից և փլուզվող կոն-ստրուկցիաներից:

Լուսային ճառագայթման ախտահարող ազդեցությունը.Լուսային ճառագայթումը իրենից ներկայացնում է ճառագայթային էներգիայի հոսք, որը կազմված է անդրաուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր և լույսի սպեկտրի տեսա-ելի ճառագայթներից և տևում է 10-20 վարկյան: Հիմնական չափանիշը, որը բնութագրում է լուսային ճառագայթումը հանդիսանում է լուսային իմպուլսը: Լուսային իմպուլսի հիմնական աղբյուր է հանդիսանում պայթյունի շրջանը   հրագունդը, որը կազմված է օդի և պայթյունի շիկացած արգասիքներից:Լուսային ճառագայթման ախտահարող ազդեցությունը որոշվում է հիմնականում լուսաին իմպուլսի մեծությամբ և ազդման տևողությամբ: Լույսային ճառա-գայթումից մարդը կարող է ախտահարվել ուղղակի (անմիջականորեն (լույսային կամ առաջնային այրվածքեր)  և անուղղակի (երկրորդային (հրեդեհների բոցերից երկրորդային այրվածքներ): Բացի այրվածքներից, լույսային ճառագայթումը առաջացնում է  կուրություն, երբեմն լրիվ տեսողության կորուստ:Առաջնային այրվածքները ունեն մի շարք առանձնահատկություններ`       

  • Պրոֆիլային բնույթի այրվածքները առաջանում են պայթյունի էպիկենտրոնին ուղղված կողմի վրա
  • Զբաղեցնում են մարմնի տարածուն մակերեսներ
  • Լինում են տարբեր ծանրության:

Ժամանակավոր կուրացումը 2-3 րոպե, երբեմն նաև 30 րոպե տևողությամբ, առաջանում է տեսողության պուրպուրի` ռոդոպսինի քայքայման հետևանքով, լույսի սպեկտրի տեսանելի մասի ազդեցության տակ: Տեսողությունը աստիճանաբար վերականգնվում է առանց որև է բուժման:Երկրորդային ջերմային այրվածքները կարող են ծագել հագուստի բոցավառվելու, ինչպես նաև հրդեհների հետևանքով: Ըստ ծանրության աստիճանի տարբերում են մաշկային ծածկույթների այրվածքների 4 աստիճան`

I աստիճանի այրվածքներ- մաշկը լինում է ցավոտ, հիպերեմիկ և այտուցված

II աստիճանի այրվածքներ-  մաշկի վրա առաջանում են բշտեր` լցված թափանցիկ սպիտակուցային հեղուկով:

III աստիճանի այրվածքներ-  բնորոշվում են մաշկի մեռուկացումով, աճման շերտի մասնակի ախտահարմամբ:

IV աստիճանի այրվածքներ-  առաջանում է մաշկի ավելի խորը շերտերի և հյուս-վածքների (ենթամաշկի, մկանների, ջլերի) ախտահարում և մեռուկացում: 

Լուսային ճառագայթման ազդեցությունից կարող են առաջանալ նաև հրդեհներ բնակավայրերում և անտառներում: Համատարած հրդեհների դեպքում օդում պակասում է թթվածինը, կուտակվում է ածխածնի մոնօքսիդ: Հետևաբար լուսային ճառագայթման ժամանակ հնարավոր է նաև մարդկանց թունավորումներª ածխածնի մոնօքսիդով և այրման հետևանքով առաջացած տարբեր նյութերով :Այսպիսով, միջուկային պայթյունի օջախում լուսային ճառագայթման ազդեցության հետևանքով հնարավոր են ախտահարվածներ մաշկային ծածկույթների, աչքերի, վերին շնչուղիների լորձաթաղանթի այրվածքներով, ծանրության տարբեր աստիճանի ածխածնի օքսիդով թունավորումներ: Այրվածքները, որոնք առաջացել են լույսային ճառագայթման անմիջական ազդեցությունից, կազմում են 50-70%, իսկ այրվածքները, որոնք առաջացել են բոցերից և շիկացած օդից – 10%-ը  չեն գերազանցի: Մոտավորապես 50-60% կազմում են միջին և ծանր աստիճանի այրվածքները, մնացած 40-50%-ը` թեթև աստիճանի:

Թափանցող ճառագայթման ախտահարող ազդեցությունը:Միջուկային զենքը վտանգավոր է նրանով, որ բացի չափազանց ահավոր ավերիչ ազդեցությունից, արձակում է իոնիզացնող ճառագայթներ, որոնք առաջացնում են ճառագայթային էներգիայի ախտահարումներ` դրանք են գամմա ճառագայթները, նեյտրոնները, ալֆա և բետամասնիկները:Բնական կյանքի պայմաններում մարդը անընդհատ ենթարկվում է իոնիզացնող ճառագայթման ազդեցությանը ճառագայթման բնական աղբյուրների կողմից (տիեզերական ճառագայթներ, ռադիոակտիվ իզոտոպներ, որոնք պարունակվում են օդում, հողում, շրջապատող առարկաների մեջ և այլն): Ընդունված է համարել, որ 5ՌԿՀ 30 տարվա ընթացքում ստանալու դեպքում վտանգավոր չէ կյանքի համար, իսկ պրոֆեսիոնալ խմբի համար, որը անընդհատ շփվում է ճառագայթման աղբյուրների հետ` 5 ՌԿՀ - 1տարվա ընթացքում:Ճառագայթման դոզայի չափի և ազդման տևողության հետ կապված, մարդկանց մոտ կարող է առաջանալ ճառագայթային հիվանդություն, այրվածքներ և այլն:Թույլատրվող են համարվում (որոնց ազդեցությունից չեն առաջանում ճառագայթային ախտահարումներ) հետևյալ դոզաները`

  • Միանվագ գամմա-ճառագայթումը 50 Ռ կամ 4 օրվա ընթացքում ճառագայթում փոքր դոզաներով(գումարային դոզան 50Ռ);
  • Բազմանվագ ճառագայթում -1Գր(100ռ) 10-30 օրվա ընթացքում;
  • Բազմանվագ ճառագայթում - 2Գր(200ռ) 3 ամսվա ընթացքում;
  • Բազմանվագ ճառագայթում -3Գր(300ռ) 1 տարվա ընթացքում:

Տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություն է առաջանում, երբ կատարվում են միանվագ ճառագայթում հետևյալ դոզաներով`

  • 1-2 Գր(100 - 200ռ) I -ին աստիճանի ճառագայթային հիվանդություն(թեթև)
  • 2-4Գր (200-400ռ) II-րդ աստիճանի ճառագայթային հիվանդություն(միջին ծանրություն)
  • 4-6 Գր(400-600ռ-ից ավել) III-րդ աստիճանի ճառագայթային հիվանդություն (ծանր)
  • 6 Գր-ից ավելի (600ռ -ից ավել) IV-րդ աստիճանի ճառագայթային հիվանդություն (ծայրահեղ ծանր)

Տարբերվում են ճառագայթային հիվանդության սուր և քրոնիկ ձևերը:

Սուր ճառագայթային հիվանդություն.ՍՃՀ-ը - դա ամբողջ օրգանիզմի հիվանդությունն է, որը առաջանում է 1գր և ավելի դոզայով ճառագայթման հետևանքով: ՍՃՀ-յան առանձնահատկությունը դա անհամապատասխանությունն է կլանված ճառագայթային էներգիայի չնչին քանակի և ծանր մահացու հետևանքների միջև: Օրինակ, 10 գր դոզայով ճառագայթման դեպքում, որը մահացու է մարդու համար կլանվում է ընդամենը 2,4 կալորիա 1կգ հյուսվածքում:Տարբերվում են ՍՃՀ-յան հետևյալ ձևերը`

Ճառագայթային  հիվանդության  ոսկրածուծային ձև,  առաջանում է 1-10գր դոզայով ճառագայթման դեպքում: Պաթոգենետիկ գործոններից մեկը դա կարմիր ոսկրածուծի բջիջների ռադիոզգայունությունն է: 

Ճառագայթման նկատմամբ զգայուն են նաև ոչ դիֆֆերենցված ցողունային բջիջները, տիմիկոլիմֆատիկ համակարգի բջիջները: Գեմոպոեզի խանգարմամ հետևանքով պերիֆերիկ արյան մեջ, 1-2 օրը ճառագայթումից հետո, նկատվում է նեյտրոֆիլ լեյկոցիտոզ, 3-5 օրը ընդհանուր լեյկոպենիա:

Ճառագայթային հիվանդության ոսկրածուծային ձևի համար բնորոշ են` 

  • Ինֆեկցիոն սեպտիկ  սինդրոմ ֆագոցիտոզի և հակամարմինների արտադրման խանգար-ման պատճառով զարգանում են ինֆեկցիոն սեպտիկ բարդություններ, որոնք մահվան պատճառ կարող են դանալ:
  • Հեմոռագիկ սինդրոմ տրոմբոցիտոպենիայի և անոթների անցանելինության հետևանքով առաջանում են արյունազեղումներ և արյունահոսություններ:
  • Աղիքային ձև - զարգանում է 10-20 գր դոզայով ճառագայթման դեպքում: Այս ձևի ժամանակ նկատվում է աղիքների լորձաթաղանթի, բջիջների զանգվածային մահ: Առաջանում է աղիքների դինամիկ անանցելիություն, ջրազրկում, ինտոքսիկացիա և այլն: Հիվանդը մահանում է 7-10 օրը ճառագայթումից հետո:
  • Տոկսեմիկ ձև - զարգանում է 20-80գր դոզայով ճառագայթման դեպքում: Նկատվում է տոքսեմիայի և հյուսվածքների զանգվածային դեստրուկցիայի հետևանքով օրգանիզմի խոշոր ֆունկցիաների խանգարումներ (գլխուղեղի այտուց և արյունազեղումներ): Հիվանդը մահանում է 4-6 օրը ճառագայթումից հետո:
  • Ցերեբրալ ձև - նկատվում է 80-100գր և բարձր դոզայով ճառագայթման ժամա-նակ և առա-ջանում է նյարդային բջիջների մահ, գլխուղեղի այտուց: Հիվանդը մահանում է 1-3 օրը ճառագայթումից հետ

Սուր ճառագայթային հիվանդության կլինիկական պատկերը.Ճառագայթային հիվանդության ոսկրածուծային դինամիկայում տարբերում են 4 շրջան.

  • Առաջնային ռեակցիայի
  • Գաղտնի (լատենտ)
  • Բուռն շրջան
  • Վերականգնողական (առողջացման)

Առաջնային ռեակցիայի շրջանը սկսվում է ճառագայթումից հետո և տևում է 2-4 օր: Այս շրջանում գերակշռում են նյարդառեֆլեկտոր խանգարումներ (փսխում, թուլություն, դիսկենզիա ), նեյրոէնդոկրին խանգարումներ:Գաղտնի շրջանի ժամանակ հիվանդի վիճակը լավանում է, ինչը կարելի է բա-ցատրել առաջնային ինտոքսիկացիայի նվազումով: Ախտաբանական ընթացքը խորանում է, սակայն խանգարումները կոմպենսացված վիճակում:Բուռն շրջան (հիմնական շրջան), որի ժամանակ արտահայտվում են հիվանդու-թյան հիմ-նական ախտանիշները` արյան բաղադրության մաքսիմալ խանգա-րումներ, օրգանիզմի իմունոպաշտպանողական հատկությունների խանգարում-ներ, ինֆեկցիոն – սեպտիկ բարդություններ, բակտերեմիա, սեպսիա, նեյրոէն-դոկրին խանգարումների և այլն: Այս շրջանը տևում է 15-30 օր:Վերականգնողական շրջան - բնորոշվում է գեմոպոէզի, օրգանիզմի այլ ֆունկցիաների վերականգնումով: Տևում է 2-10 ամիս:

Մաշկի ճառագայթային ախտահարում

Ընթանում է 4 շրջանով`

1. Վաղ ճառագայթային ռեակցիա

2. Գաղտնի

3. Բուռն

4. Առողջացման շրջան

Ելնելով  ստացած դոզայից մաշկի ախտահարումները կարող են լինել IV աստիճանի`

  • I. աստիճանի (թեթև) – 8-12գր դոզայի ճառագայթման դեպքում: Բնորոշ է էրիթեման, քոր, աննշան այրման զգացում: Լրիվ վերականգնումը տևում է 2-4 ամիս:
  • II. աստիճան (միջին) – 12-20գր դոզայի դեպքում: Վաղ ճառագայթային ռեակցիան կարճա-տև  էրիթեմայի ձևով, գաղտնի շրջանը տևում է 1-2 շաբաթ: Բուռն շրջանում առաջանում է էրիթեմա մաշկի այտուցով, ուժեղ քոր, մանր բշտիկներ: Առողջացումը 1-1,5 ամիս:
  • III. աստիճան(ծանր) – 20-25 գր դոզայի դեպքում: Վաղ ճառագայթային ռեակ-ցիան տևում է մինչև 2 օր, գաղտնի շրջանըª 1 շաբաթ: Բուռն շրջանում առաջա-նում է ցիանոտիկ էրիթեմա, բշտիկներ: Հնարավոր է խոցերի առաջացում: Վերականգնումը` 2-4 ամիս:
  • IV. աստիճան (ծայրահեղ, ծանր) – 25-50 գր և բարձր դոզայի դեպքում: Վաղ ճառագայթային ռեակցիան արտահայտված է, գաղտնի շրջանը կարող է բացակայել. հետո արագ առաջանում են խորը խոցեր, որոնք լավանում են 6 12 ամսվա ընթացքում:

Տեղայնքի ռադիոակտիվ վարակում.Տեղայնքի ռադիոկատիվ վարակումը առաջանում է միջուկային պայթյունի ամպից ճառագայթային նյութերի անկման հետևանքով: Տեղայնքի ռադիոկատիվ վարակումը միջուկային զենքի առավել վտանգավոր ախտահարող գործոններից է, որի առանձնա-հատկությունը կայանում է նրանում, որ ռադիոակտիվ վարակումը ընդգրկում է մեծ տա-րածքներ և բացի այդ իրեն ազդեցու-թյունը լինում է երկարատև (շաբաթներ, ամիսներ և նույնիսկ տարիներ): Խիստ բացասաբար է անդրադառնում բնակչության, զորքի և բուժ ծառայության անձնակազմի վրա, քանի որ նրանք ենթարկվում են ճառագայթման ախ-տահարող ազդեցությանը:Վարակված տեղայնքը պայմանականորեն բաժանում են 4 գոտու, որի համար որպես հիմնական ցուցանիշ ընդունվում է ճառագայթման հաշվարկային դոզան, որը անպաշտպան մարդիկ կարող են ստանալ այս գոտիների սահմանների վրա մինչև ռադիոակտիվ  նյութերի լրիվ տրոհումը :Որպես երկրորդ ցուցանիշ դիտվում է ճառագայթման մակարդակը որոշակի ժամանակահատվածի ընթացքումª միջուկային պայթյունից հետո արտահայտված Ռ/Ժ-ով: Որպես ելակետային տվյալ ընդունվում է ճառագայթման մակարդակը պայթյունից 1 ժամ հետո:Այդ գոտիներն են`

  • Ա - չափավոր վարակման գոտի: Այն զբաղեցնում է ռադիոակտիվ հետքի տարածքի 70%-ը: Բնակչությունը չի օգտագործում հակաճառագայթային թաքստոցները և ինչպես կանոն չի ենթարկվում ճառագայթմանը, բացառությամբ այն բնակչության, որը բնակվում է Բ գոտում: Ճառագայթային նյութերի լրիվ տրոհման էքսպոզիցիոն դո-զան 40-400Ռ գոտու արտաքին սահմանում ճառա-գայթման մակարդակը պայթյունից 1 ժամ հետո 8 Ռ/Ժ, 10 ժ - 0,5 Ռ/Ժ:
  • Բ - ուժեղ վարակման գոտի, զբաղեցնում է դեպքի տարածքի 15%-ը: Պաշտպանման բացակայության դեպքում, բնակչությունը կարող է ճառագայթվել, որը առաջացնում է II և III աստիճանի ճառագայթային հիվանդություն: Ճառագայ-թային նյութերի լրիվ տրոհման էքսպոզիցիոն դոզան 400-1200 Ռ, ճառագայթման մակարդակը պայթյունից 1 ժամ հետո 80 Ռ/Ժ, 10 ժ հետո - 5 Ռ/Ժ:
  • Գ - վտանգավոր վարակման գոտի: Էքսպոզիցիոն դոզան 1200-4000 Ռ, 1ժ հետո - 240 Ռ/Ժ, 10 ժ հետո - 15 Ռ/Ժ:
  • Դ - արտակարգ վտանգավոր վարակման գոտի:  Էքսպոզիցիոն դոզան 4000 Ռ, 1ժ հետո - 80 Ռ/Ժ, 10 ժ հետո - 50 Ռ/Ժ:

Այս գոտիները միասին կազմում են հետքի ամբողջ տարածքի 15%-ը: Ճառագայթային նյութերը մարդկանց մոտ կարող են առաջացնել տարբեր ախտահարումներ: Այսպիսով, ճառագայթային նյութերով վարակված տեղանքում մարդիկ  կենդանիները ենթարկվում են իոնիզացնող ճառագայթների ազդեցությանը:

  1. Արտաքին գամմա և նեյտրոնային ճառագայթում, որը առաջացնում է տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություններ` կապված ընդունված ճառա-գայթման դոզայի հետ:
  2. Մակերեսային բետա ճառագայթում, որը առաջացնում է մաշկի ճառագայթային ախ-տահարում` տարբեր աստիճանի (մաշկի ճառագ. այրվածքներ):
  3. ՆԵրքին ճառագայթում, որի դեպքում միջուկային պայթյունի հետևանքով առաջացած ռադիոակտիվ նյութերը թափանցում են օրգանիզմ ներշնչման ճանապարով, աղեստամոքսային համակարգով` վարակված ջրի և սննդամթերքի միջոցով (ձուկ, միս, կաթ և այլն) ու մասամբ վերքային և այրվածքային մակերեսներով, ընդ որում 2-4 շաբաթվա  ընթացքում վտանգ են ներկայացնում յոդի ռադիոակտիվ իզո-տոպները, որոնք կուտակվում են վահանաձև գեղձում: Հետագայում մնում են դանդաղ տրոհվող ռադիոակտիվ նյութերի իզոտոպները, ինչպիսիք են`ստրոնցիումի և բարիումի իզոտոպները, որոնք կուտակվում են ոսկրային հյուսվածքում, տելդորի և մոլիբդենի իզոտոպները` լյարդում և այլն: Պաշտպանման միջոցների օգտագործման դեպքում ռադիոակտիվ հետքի վրա արտաքին ճառագայթման ազդե--ցությունից սանիտարական կորուստների կառուցվածքը հետևյալն է`

 I աստիճանի ճառագայթ. հիվանդ - 20%,

 II  աստիճանի ճառագայթ. հիվանդ - 20%,

 III աստիճանի ճառագայթ. հիվանդ - 30%,

 IV աստիճանի ճառագայթ. հիվանդ - 30%,

Էլեկտրոմագնիսական իմպուլս.Միջուկային պայթյունի ժամանակ գամմա-ճառագայթների և նեյտրոնների ազդե-ցության հետևանքով առաջանում է օդի իոնիզացիայի (դրական իոններ) և բարձր արա-գության էլեկտրոններ, որոնց շարժման հետևանքով առաջանում են էլեկտրոմագնիսական դաշտեր: Մթնոլորտում այդ դաշտերի առկայության պայմաններում դիտվում են իմպուլ-սային էլեկտրական լիցքաթափումներ և հոսանքներ: Էլեկտրոմագնիսական իմպուլսը կարող է ուժեղ հոսանքներ առաջացնել բոլոր զգայուն  էլեկտրոհաղորդիչ լարերի մեջ, որի հետևանքով կարող է խանգարվել ռադիո և էլեկտրական տարբեր սարքերի աշխատանքը: Էլեկտրոմագնիսական իմպուլսը մարդկանց համար չի ներկայացնում արտահայտված ախտահարող ազդեցություն: 

Միջուկային ախտահարման օջախի  բժշկամարտավարական բնութագիրը (ՄԱՕ).Միջուկային ախտահարման օջախը - դա այն տարածքն է, որտեղ ախտահարող գործոնժների ազդեցության հետևանքով առաջանում են կառույցների, շենքերի փլուզումներ, հրդեհներ, տեղանքի ռադիոակտիվ վարակում և բնակչության ախտահարում: Պայմանականորեն ՄԱՕ բաժանում են ավերվածության 4 գոտիների`

  • Լրիվ ավերվածությունների գոտի,
  • ՈՒժեղ ավերվածությունների գոտի,
  • Միջին ավերվածությունների գոտի,
  • Թույլ ավերվածությունների գոտի:

Միջուկային պայթյունից առաջացած ախտահարման օջախի բնութագիրը:

Միջուկային ռազմամթերքների օգտագործման դեպքում ընդհանուր կորուստները կարող են կազմել բնակչության քանակության 50-60%, որից անվերադարձըª 15-20%, սանիտարականըª 35-45%: 

Թույլ ախտահարվածների սանիտարական կորուստների թիվը կազմում է 20 40%, իսկ ծանր և միջին ծանրության աստիճանի ախտահարվածները` 60-80%:

Լրիվ ավերվածությունների գոտի -  ավելցուկային ճնշումը կազմում է 0,5կգ ուժ/սմ2 (50 ԿՊա): 

Այս գոտին կազմում է ՄԱՕ-ի ամբողջ մակերեսի 12%-ը: Լրիվ ավերվում են բնակելի տները, արդյունաբերական շենքերը և հակաճառագայթային թաքստոցները: Ախտահարվածների մեծ մասը (75%) պահպանվում են, հրդեհներ չեն առաջանում, առաջա-նում են համատարած գկարող են կազմել 90%, այդ թվում 80%-ը անվերադարձ, 10%-ը սանի-տարական: Այս պայմաններում փրկարար աշխատանքների ծավալը նվազագույն է, հնարավոր է միայն անցումներ բացել դեպի ապաստարանները, մարդկանց դուրս բերել փլուզված շենքերից, կատարել օդամղում դեպի ապաստարանները և այլն:

Ուժեղ ավերվածությունների գոտի - ավելցուկային ճնշումը կազմում է 0,5-0,3 կգ ուժ/սմ2 (50 -30 ԿՊա): Առաջանում են շենքերի և կառույցների ուժեղ ավերվածություն-ներ, փողոցներում և անցումներում մասնակի և համատարած փլատակներ: Ստորգետնյա կոմունալ և էներգետիկ ցանցերը չեն վնասվում, ապաստարանները պահպանվում են, սակայն մուտքերը և օդամղիչ սարքերը կարող են լինել հողով ծածկված: Այս գոտիում դիտվում է զանգվածային համատարած հրդեհներ: 

Ընդհանուր կորուստները կարող են կազմել 50%, որից անվերադարձը` 35%, սանիտարականը`15%: Այս պայմաններում անհետաձգելի բուժօգնության հնարավորությունները սահմանված  են, փրկարար ջոկատների անձնակազմի կողմից մաքրվում են փլատակները, մարվում են հրդեհները, փլուզված ապաստարաններից, հակաճառագայթային թաքստոցներից և փլված ու այրվող շենքերից դուրս են բերվում մարդիկ:

Միջին ավերվածությունների գոտի - հարվածող ալիքի ավելցուկային ճնշում, կազմում է 0,3-0,2 կգ ուժ/սմ2 (30-20 ԿՊա): Այստեղ դիտվում է շենքերի և կառույցների միջին աստիճանի ավեր-վածություններ, զանգվածային հրդեհներ: Բոլոր ապաստարանները հակաճառա-գայթային թաքստոցների մեծ մասը, ստորգետնյա կոմունիկացիաները այս գոտում պահ-պանված են: 

Առաջանում են քաղաքի կառուցապատված մասի,փողոցների և անցումների առանձին  (տեղային) ավերվածություններ: Անպաշտպան բնակչության ընդհանուր կո-րուստները կարող են կազ-մել 40%, որոնցից 10%-ը անվերադարձ, 30%-ը - սանիտարա-կան: Ապաստարաններում և թաքստոցներում գտնվող մարդկանց մեջ, որպես կանոն կորուստներ չեն լինում: Անհետաձգելի բուժ.օգնության կազմավորումների աշխատանքի պայմանները սահմանափակ են:

Թույլ ավերվածությունների գոտի - ավելցուկային ճնշումը կազմում է 0,2 0,1 գ ուժ/սմ2 (20-10 ԿՊա): Առաջանում են շենքերի թույլ ավերվածություններ (քանդվում են միջնապա-տերը, դռների և պատուհանների շրջանակները), դիտվում են փողոցների և անցումների առանձին փլվածքներ: Լույսային ճառագայթումը այստեղ կարող է առաջացնել հրդեհների առանձին օջախներ: 

Անպաշտպան բնակչության սանիտարական կորուստները կարող են կազմել մոտ 15%: Անհետաձգելի բուժօգնության կազմավորումների համար առկա են լի-նում աշխատանքի առավել բարենպաստ պայմաններ: Փրկարար աշխատանքների էությունը կայանում է հրդեհների մարման ժամանակª մասնակի փլված և այրվող շենքերից մարդկանց դուրս բերելու մեջ:

Միջուկային զենքից սանիտարական կորուստների հնարավոր կառուցվածքը հետևյալն է. 

  • Ջերմային այրվածքներ -15-25%;
  • Մեխանիկական վնասվածքներ - 15-50%;
  • Ճառագայթային ախտահարումներ - 10-15%;
  • Կոմբինացված ախտահարումներ - 45-55%:

Տարբերում են հետևյալ խմբի կոմբինացված ախտահարումները` այրվածքներ և մեխանիկ վնասվածքներ, մեխանիկ վնասվածքներ և ճառագայթային ախտահարումներ, մեխանիկ վնաս-վածքներ, այրվածքային և ճառագայթային ախտահարումներ: Կոմբինացված ախտահարումների այս առանձնահատկությունները պետք է հաշվի առնել ախտահարվածներին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ: Բացի այդ, անհետաձգելի  բուժօգնության ցուցաբերման մեջ կարիք ունեն սուր հոգեկան խանգարումներ ունեցող (15-25%) և թերապևտիկ հիվանդություններով (5%) տուժածները:

Այսպիսով, միջուկային ԱՕ-ում ընդհանուր իրավիճակը բնութագրվում է`

  • Կառույցների և շենքերի ավերվածությամբ;
  • Փողոցների և անցումների տեղային և համատարած փլվածքներով;
  • Զանգվածային և համատարած հրդեհներով;
  • Տեղանքի հնարավոր ռադիոակտիվ վարակմամբ;
  • Ջրամատակարարման, կոյուղու, հեռախոսային և էներգետիկ   ցանցերի խափանմամբ;
  • Բնակչության զանգվածային ախտահարմամբ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին