Ողնաշարավոր կենդանիների և մարդու կմախքի միջաձիգ զոլավոր մկանները կազմված են մկանաթելերից ու պատված են շարակցահյուսվածքային փակեղով։ Փակեղները ձև են տալիս մկանին, հավաք են պահում մկանախրձերր և հեշտացնում շփումները միմյանց նկատմամբ։ Ըստ տեղադրության և գործառության տարբերում են մկանների զանազան ձևեր։ Յուրաքանչյուր մկան ունի կծկվող մաս` փորիկ և ջիլ` կազմված թելակազմ շարակցական հյուսվածքից։ Մկանաթելը մկանային բջիջը (միոցիտ) բարակ բազմակորիզ գոյացություն է (սիմպլաստ), որն ունի մի քանի միկրոմետրից մինչև 12 սմ երկարություն և 10-100 մկմ տրամագիծ։ Այն կազմված է թաղանթից (սարկոլեմա) և ցիտոպլազմայից (սարկոպլազմա)։ Վերջինս կազմված է մասնագիտացված շարժապլազմայից (կինոպլազմա) և ցիտոպլազմային բնորոշ օրգանոիդներից։ Մասնագիտացված շարժապլազման մկանաթելիկների կամ կծկվող տարրերի խրձեր են, ունեն 0,4-2,2 մկմ տրամագիծ և ընթանում են միոցիտի ամբողջ երկարությամբ։ Յուրաքանչյուր մկանաթելիկ (միոֆիբրիլ) պարունակում է ավելի բարակ նուրբ թելիկներ, (մոտավորապես 2500), որոնց անվանում են նախաթելիկներ (պրոտոֆիբրիլներ)։ Դրանք դասավորված են կանոնավոր միմյանցից 2-3 մկմ հեռավորության վրա և ներկայացնում են միոզին ու ակտին սպիտակուցների մոլեկուլներ։
Մկանաթելիկը կազմված է միմյանց հաջորդող լուսավոր և մուգ սկավառակներից, որոնք մկանաթելիկներում տեղադրված են միևնույն մակարդակներում և մկանաթելին տալիս են միջաձիգ զոլավորություն։ Մուգ սկավառակն օժտված է կրկնակի լուսաբեկմամբ, ուստի լուսային մանրադիտակով մուգ է երևում և կոչվում է անիզոտրոպ (А): Լուսավոր սկավառակն օժտված չէ կրկնակի լուսաբեկմամբ ե կոչվում է իզոտրոպ (I)։ Մեկ անիզոտրոպ և դրան հարող երկու իզոտրոպ սկավառակներից կազմված համալիրը կոչվում է սարկոմեր։ Այն մկանաթելիկի կծկողական միավորն է։ Անիզոտրոպ սկավառակում գտնվում է Н լուսավոր շերտը, իսկ իզոտրոպ սկավառակում` Z բարակ թաղանթը, որի ծակոտիներով անցնում են նախաթելիկները: А սկավառակներում տեղադրված են միոզինի, իսկ I սկավառակներում` ակտինի նախաթելիկներ։ Վերջիններս իրենց ծայրերով մտնում են միոզինային թելիկների արանքը։ Н լուսավոր շերտը զուրկ է ակտինային թելիկներից։ Ակտինի և միոզինի թելիկները միմյանց միանում են լայնակի կամրջակներով։

Մկանաթելում միոֆիբրիլների խրձերի արանքում սարկոլեմային զուգահեռ տեղավորված է սարկոպլազմային ցանցի փակ ճյուղավորված խողովակների և ցիստեռների համալիր։ Սարկոպլազմային ցանցի թաղանթում գտնվում են երկու վախադարձ համակարգեր, որոնք ապահովում են դրդման ժամանակ Са2+ իոնների արտահոսքը ցանցից և դրանց վերադարձը մկանի թուլացման ժամանակ։ Մկանաբջջի գրգռման ժամանակ Са2+ իոնների արտահոսքը ցանցից իրականացնում է սարկոլեմայի լայնակի Т- խողովակների համալիրը։ Դրանք մկանաթելիկի թաղանթի А և I սկավառակների սահմանում կանոնավոր T-ձև ներփքումեեր են (50նմ տրամագծով խողովակներ), որոնք զգալիորեն մեծացնում են թաղանթի մակերեսը և էլեկտրական կարողությունը։ Т- խողովակները հակառակ ծայրով հարում են սարկոպլազմային ցանցի կողմնային ցիստեռներին։
 Երկու ծայրային ցիստեռնը մեկ լայնակի խողովակով կազմում ֊են մկանային երրորդություն։ Այն նյարդային դրդման ժամանակ ապահովում է Са2+ իոնների արտահոսքը ցանցից։ Միջաձիգ զոլավոր մկաններ
Մարդու և կաթնասունների կմախքային մկանները կազմված են 72-80 % ջրից և 20-28 % պինդ նյութերից` գլխավորապես սպիտակուցներից (16,5-21 %): Սպիտակուցները բաժանվում են 2 խմբի՝ սարկոպլազմայի և նախաթելիկների սպիտակուցների։ Առաջին խմբի մեջ մտնում են միոգեն, գլոբալին X, միոգլոբին, տարբեր ֆերմենտներ, իսկ երկրորդի մեջ՝ միոզին, ակտին, ակտոմիոզին, տրոպոմիոզին, տրոպոնին։ Առաջին խմբի սպիտակուցներից կարևոր նշանակություն ունի միոգլոբինը, որը միանում է արյան թթվածնին։ Օնտոգենեզում միոգլոբինի քանակն աստիճանաբար ավելանում է։ Մարդու սաղմի կմախքային մկաններում այն 0,6 % է, իսկ սեռահասուն մարդունը 2,7 %: Միոգենը և գլոբալին X-ն օժտված են ֆերմենտային ակտիվությամբ։ Մարզման հետևանքով ավելանում է միոգլոբինի և մկանային այլ սպիտակուցների քանակը։Նախաթելիկների սպիտակուցներից կարևոր է միոզինը, որն ակտինի հետ միանալով առաջացնում է կծկվող սպիտակուց` ակտոմիոզին։ Մկանաթելի մուգ շերտերում տեղավորված են միմյանց զուգահեռ հաստ միհզինային նախաթելիկներ, որոնք ունեն մոտավորապես 1,6մկմ երկարություն և 10նմ տրամագիծ։ Միոզինի (մոլեկուլային զանգվածը 500000 դալտոն) թելիկների վրա տեղավորված են 20 նմ երկարությամբ ելուստներ` գլխիկներ։ Լուսավոր շերտերում գտնվում են բարակ նախաթելիկեեր 5 նմ տրամագծով և 1 մկմ երկարությամբ, որոնք կազմված են ակտին (մոլեկուլային զանգշվածը 40000 դալտոն), տրոսլոմիոզին և տրոպոնին սպիտակուցներից։Ակտինային թելիկների խուրձն ամրակցված է Z թաղանթով, որը սահմանազատում է հարևան սարկոմերները։ Սարկոմերում բարակ և հաստ թելիկները հարաբերում են 6:1 և դասավորված են այնպես, որ ակտինային թելիկները կարող են ազատ շարժվել միոզինային թելիկների միջև, որը տեղի է ունենում մկանի կծկման ժամանակ։ Այդ պատճառով Н լուսավոր շերտերի երկարությունը փոփոխական է, այն առավելագույնի է հասնում մկանի ձգման ժամանակ, իսկ կծկվելիս նեղանում է։
Մարդկանց և կենդանիների մեծամասնության կմախքային մկանները կազմված են կարմիր և սպիտակ մկանաթելերից, որոնք մեջընդմիջվում են և պայմանավորում մկանի կծկման արագությունը։ Միոգլոբինից զուրկ հաստ սպիտակ մկաններն ունեն կանոնավոր և խիտ դասավորված մկանաթելիկներ նախաթելիկների թվի կայուն հարաբերությամբ։ Ակտինային 6 թելիկներ, գտնվում են միոզինային մեկ թելիկի շուրջը, իսկ Z թաղանթները լայնական կտրվածքում դասավորված են մեկ շարքով։ Սպիտակ մկանները կարմիր մկաններից ավելի արագ են դրդվում և կծկվում, բայց կծկումներն ավելի թույլ են և շուտ են հոգնում։ Կարմիր մկանաթելերն ունեն սննդանյութերի (գլիկոգեն և լիպիդներ) ավելի մեծ պաշար, հարուստ են սարկոպլազմայով, միոգլոբինով, օժտված են զգալի մածուցիկությամբ, առավել դիմացկուն են, մկանաթելիկները լիովին կանոնավոր չեն դասավորված։ Դրանք դանդաղ են դրդվում և կծկվում, բայց կծկման ուժն ավելի մեծ է և ուշ են թուլանում։
Կմախքային մկանների վերականգնումը կախված է տարիքից, տեսակային առանձնահատկություններից ու արտաքին պայմաններից։
Ողնաշարավոր կենդանիների, այղ թվում մարդկանց կմախքային մկաններն օժտված են երեք կարևորագույն հատկություններով` 1. դրդունակությամբ, 2. հաղորդականությամբ, 3. կծկունակությամբ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին