Միելինապատ նյարդաթելերը կազմված են առանցքային գլանից, որի կողմնային մակերեսը կազմում է պլազմային թաղանթը։ Վերջինս պարփակում է աքսոպլազման՝ նյարդաթելիկներով, մանրախողովակներով, միտոքոնդրիումներով, փոխադրիչ թելերով և միկրոսոմևերով։ Թաղանթը պատված է ճարպանման նյութով՝ միելինով, որն առաջանամ է առանցքային գլանի շուրջը շվանյան բջջի մի քանի անգամ պարուրվելու հետևանքով։ Շվանյան բջիջը պատկանում է գլիայի բջիջներին, որոնցից են նաև օլիզոդենտրոցիտները և աստրոցիտները։ Ողնաշարավորների կենտրոնական նյարդային համակարգում (ԿՆՀ) միելինային թաղանթ սովորաբար առաջացնում են օլիգոդենտրոցիտների ելուստները, իսկ ծայրամասային նյարդային համակարգի նյարդաթելերի միելինի առաջացմանը մասնակցում եե միայն շվանյան բջիջները։ Միելինային թաղանթը հոծ չէ, այլ հավասար հատվածների վրա ընդհատվում է՝ առաջացնելով մոտավորապես 1 մկմ երկարությամբ, այսպես կոչված, Ռանվիեի սեղմվածքներ։ Վերջիններիս միջև տարածությանը տատանվում է տարբեր նյարդաթելերում՝ կախված ղրանց տրամագծից։ Օրինակ՝ 10-20 մկմ և. 1-2 մկմ տրամագիծ ունեցող նյարդաթելերում այն համապատասխանաբար կազմում է 1-2 մմ և 0,2 մմ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին