Միելիեազուրկ նյարդաթելի ներքին կառուցվածքը նման է միելինապատ նյարդաթելի կառուցվածքին, սակայն միելինային թաղանթը բացակայում է, և առանձին նյարդաթելեր իրարից մեկուսանում են շվանյան բջիջներով։ Սովորաբար մեկ շվանյան բջիջը շրջապատում է միայն մեկ նյարդաթել, սակայն հաճախ մեկ բջջի ծալքերում կարող են գտնվել մի քանի նյարդաթելեր, որոնք ունեն շատ փոքր տրամագիծ։